Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ Իրանի և ԵՄ-ի միջև

Իրանը Հայաստանին դիտարկում է որպես իրանական ապրանքները ԵԱՏՄ արտահանելու միակ և հուսալի հարթակ: Այդ մասին հայտարարել է հոկտեմբեր ամսին Հայաստան այցելած Իրանի փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին։ Իսկ վերջին շրջանում թե′ եվրոպական, թե′ իրանական տարբեր աղբյուրներով շրջանառվող լուրերը հիմք են տալիս ենթադրելու, որ Հայաստանը կարող է դառնալ Իրանը ոչ միայն ԵԱՏՄ-ին, այլ նաև Եվրոպային կապող տարանցիկ երկիր:
Օրինակ, իրանական Mehr լրատվական գործակալության հոդվածում նշվում է, որ Իրանը՝ որպես Թուրքիային այլընտրանք, Եվրոպայի հետ կապ հաստատելու համար ընտրել է Հայաստանով և Ադրբեջանով դեպի Վրաստան-Սև ծով-Բուլղարիա-Հունաստան երթուղով նոր տարանցիկ միջանցք: Նույն պարբերականը նաև խոսում է Իրանի և Հունաստանի միջև կնքված համագործակցության պայմանագրի մասին, համաձայն որի Իտալիա մեկնող իրանական բեռնատարները կարող են օգտագործել Հունաստանի նավահանգիստները:
Նախորդ շաբաթ Իրան-Եվրոպա հարաբերությունների զարգացման համատեքստում Հայաստանի հնարավոր դերակատարության մասին է խոսել նաև Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ հանձնակատար Անդրեաս Պեշկեն: Վերջինս իր Հայաստան այցի ժամանակ, ինչպես հայտնում է news.am-ը, մասնավորապես նշել է. «Երբ Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկվեն, մենք կտեսնեք, թե ինչ հնարավորություններ կան Իրանի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար։ Ես կարծում եմ, որ այդ պլաններում կարող է ներգրավված լինել նաև Հայաստանը, քանի որ Իրանը Հայաստանի համար շատ կարևոր տնտեսական գործընկեր է։ Մենք միշտ էլ ուրախ ենք Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններ կառուցել»։
Եթե հաշվի առնենք Հայաստանի երկարաժամկետ համագործակցության փորձը թե′ ԵՄ-ի, թե′ Իրանի Իսլամական Հանրապետության և ընդհանրապես իսլամական աշխարհի երկրների հետ, ապա Հայաստանը կարող է շատ լավ կամրջող դերակատարում ստանձնել Իրանի և Արևմուտքի հարաբերությունների հետագա զարգացման համար: Սա ինքնին Հայաստանի համար համագործակցության նոր եզրեր է բացում թե′ Արևուտքի երկրների և թե′ Իրանի հետ:
այլ նյութեր այս թեմայով
- Տնտեսություն. Իրանի տնտեսական ակտիվություն տարածաշրջանում «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման ընթացքում քննարկվեց Իրանի հետ Հայաստանի այսօրվա երկխոսության...
- Դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչիին Կողմերը մտքեր փոխանակեցին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու հետպատերազմյան գործընթացների, տարածաշրջանային...
- Մխիթար Հայրապետյանը ստանձնեց Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավարումը Մինչ այս բարեկամական խմբի ղեկավարն էր Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության...
- Իրանում Հայաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիան հայ-իրանական երկխոսության որակի ցուցիչ է Հայաստանի կողմից Իսրայելում դեսպանության բացման մասին լուրը՝ հատկապես այս շրջանում, երբ լուրջ, հաճախ շատ վտանգավոր...
- Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկերոջ հետ Հունվարի 5-ին իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հեռախոսազրույց Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ...
-
19:21
Ֆրանկ Փալոնը խոսել է ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով
-
18:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար
-
17:00
Օլիվիե Դասոն Հայաստանի և հայ ժողովրդի մեծ բարեկամն էր. նախագահ Սարգսյանը ցավակցել է Օլիվիե Դասոյի ընտանիքին
-
16:32
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
15:17
Պատվաստումների ձախողումը ԵՄ-ին սպառնում է 100 միլիարդ եվրոյի վնաս
-
14:38
Մարտի 8-ին Amazon-ում կթողարկվի Հայոց ցեղասպանության մասին պատմող «1915-ի կանայք» կինոնկարը
-
14:01
Ձեր իրավունքների բարձր պաշտպանությամբ միայն ամրանում են պետության հիմքերը. Արման Թաթոյան
-
13:29
Արցախը շարունակելու է ջանքերը անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ․ Արայիկ Հարությունյան
-
13:23
Դիլիջանի թունելում կցորդի անսարքության պատճառով առաջացել է երթևեկության խոչընդոտ
-
12:47
Մեր պատմության ընթացքը ցույց է տվել, թե ինչքա՛ ն ուժեղ է հայ կինը՝ մեր վերածննդի խորհրդանիշը. Արմեն Սարգսյան
-
11:17
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 175016-ի
-
10:41
Մառախուղի և անբավարար տեսանելիության պատճառով Արցախի հարավային թևում որոնողական աշխատանքները չեղարկվել են․ Արցախի ԱԻՊԾ
-
10:09
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
10:02
Սիրելի մայրեր և քույրեր, Մեր մաղթանքն է, որպեսզի դուք հույսի ու մխիթարության մեջ դիմավորեք մեծարանքի այս տոնը. Գարեգին Բ
-
09:35
Արցախի ՊԲ-ի 124 սպաների հայտարարությունը՝ ի աջակցություն Օնիկ Գասպարյանի (Aravot.am)
-
09:04
Տավուշի սահմանային հատվածում կուտակումներ կամ տագնապ չկա. ՊՆ հերքումը
-
21:28
Թշնամին բանակցություններում ուզում էր Կարմիր շուկան, չտվեցինք․ Արցախի նախագահը խոստովանեց
-
18:25
Ադրբեջանցիները Սյունիք-Ճակատեն հատվածում նկարահանումը կատարել են համաձայնեցված երթևեկության ընթացքում. ՀՀ ԱԱԾ
-
16:17
Շուռնուխում հանդիսավոր կերպով բարձրացվել է 30 մետր բարձրությամբ հայկական եռագույնը (տեսանյութ)
-
15:41
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
օրվա
շաբաթվա
ամսվա
-
18:35
«Ամենաթափանցիկ» իշխանությունը փորձում է հանրությունից հնարավորիս գաղտնի պահել Սյունիքում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները
-
16:26
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ավարտը քաղաքական տեսանկյունից այսօր ոչինչ չի փոխում
-
16:14
Թուրքիան սիրախաղ է սկսել ԱՄՆ-ի հետ. արտաքին քաղաքականության իրակա՞ն փոփոխություն, թե՞ իմիտացիա
-
18:05
Ի՞նչ է հակամենաշնորհային կոմպլաենսը և ի՞նչի մասին է ՀՀ ՄԻՊ նախաձեռնությունը
-
15:05
Սերժ Սարգսյանի թողած իրական «ժառանգությունը»
-
20:10
Հակաթուրքական «Ֆիլիայի ֆորում». Ի՞նչ է այն և ինչո՞ւ Հայաստանը չմասնակցեց այդ համաժողովին
-
18:31
Տնտեսություն. Եվրապարտատոմսերի թողարկում, գնաճ, մակրոտնտեսական վիճակ
-
11:47
Էրբիլում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի օծման արարողությունը
-
10:23
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել պաշտպանել Կարո Փայլանին
-
11:49
Վրաստան. ներքաղաքական ցնցումներն ու դրանց պատճառները
Խոնավություն՝ 73%
Քամի՝ 5 կմ/ժ