ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽԽՎ դիտորդական առաքելության ներկայացուցիչները տարբեր կերպ են գնահատել Ադրբեջանում ընտրությունների ընթացքը

Ադրբեջանում նոյմեբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին որևէ նշանակալից ընդդիմադիր կուսակցություն չի մասնակցել, բացակայել են խաղի միասնական կանոնները բոլոր թեկնածուների համար:

Այս մասին,  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է քաղաքական հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչը` մեկնաբանելով Ադրբեջանում կիրակի անցկացված խորհրդարանական ընտրությունները:

Դրա հետ մեկտեղ նա հայտարարել է, որ «ԵՄ-Ն սպասում է ադրբեջանական ինստիտուտների հետ համագործակցության շարունակում, այդ թվում` նորընտիր խորհրդարանի հետ, հանուն բոլոր քաղաքացիների բարօրության»:

Ադրբեջանում անցկացված ընտրությունների հետ կապված հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 20_հոգուց բաղկացած դիտորդական առաքելությունը:

ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Յորդի Շուկլան, անհանգստություն հայտնելով Ադրբեջանում մարդու իրավունքների աղետալի վիճակի եւ իրավապաշտպանների ու այլ ակտվիստների բանտերում պահվելու կապացությամբ, հայտարարել է, որ ընտրություններն անցել են «Ադրբեջանի ընտրական օրենքին համապատասխան», եւ իրենք «խախտումներ չեն նկատել»: Շուկլան ադրբեջանական իշխանություններին կոչ է արել բանտերից ազատ արձակել իրավապաշտպաններին:

Դրա հետ միասին ԵԽԽՎ առաքելության երեք անդամներ` գերմանացի պատգամավորներ Ֆրանկ Շվաբեն, Ուտե Ֆինկխ Կրամերը եւ իռլանդացի պատգամավոր Մայքլ Մակնամարան հանդես են եկել առանձին հայտարարությամբ, որում նշել են, որ իրենք չեն կարող Ադրբեջանում անցկացված ընտրություններն անվանել արդար եւ դեմոկրատական:

Պատգամավորների համատեղ հայտարարության մեջ, որը հաղորդել է «Թուրան»-ը, ասվում է, որ «չնայած նյութատեխնիկական բազային, այդ ընտրությունները չեն ուղեկցվել քաղաքական ազատությամբ, խոսքի եւ մամուլի, հավաքների ու միավորումների ազատությամբ, եւ այդ պատճառով չեն կարող դեմոկրատական համարվել»:

Եվրոպայի խորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հակաժողովրդավարական է անվանել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    06.12.2024
       
    07.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: