ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քերին նշել է ՌԴ հետ հարաբերությունների վերականգնման նախապայմանները

Կենտրոնական Ասիայի երկրներ կատարած այցի ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին աջակցություն է հայտնել Դոնբասին հատուկ կարգավիճակ տրամադրելու պահանջին:

Աստանայում «Мир» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով ուկրաինական ճգնաժամին, մասնավորապես ընդգծել է Մինսկի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը: «Ձեռք բերված համաձայնություններին հավատարիմ մնալու համար   որոշակի գործողություններ են պահանջվում կողմերից՝ աշխարհազորայիններից, Ռուսաստանից և Կիևից: Ծանր զինատեսակները պետք է հետ քաշվեն, և միջազգային սահմանները պետք է մնան անձեռնմխելի», - նշել է պետքարտուղարը: Քերին նաև կոչ է արել ուկրաինական իշխանություններին Դոնեցկին և Լուգանսկին հատուկ կարգավիճակ տրամադրել՝ միաժամանակ ընդգծելով, որ ընտրությունները Դոնեցկում և Լուգանսկում պետք է անցնեն ուկրաինական օրենսդրության համապատասխան՝ միջազգային դիտորդների ներկայացվածությամբ:  «Այս ամենը կատարելուց հետո պատժամիջոցները կհանվեն: Միայն այդ ժամանակ մենք կարող ենք վերադառնալ հարաբերությունների, որոնք, հույս ունեմ, օգուտ կբերեն ուկրաինացիներին և կնվազեցնեն վերջին մի քանի տարիներին առկա լարվածությունը», - նշել է Քերին:

ԱՄՆ-ի պետքարտուղարի այս հայտարարությունը թերևս վերահաստատում է Վաշինգտոնի կողմից բազմիցս հնչեցրած ուկրաինական ճգնաժամի հաղթահարման մոտեցումը: Սակայն պաշտոնական Վաշինգտոնը մինչ այս Մինսկի պայմանավորվածություններն իրականացնելու և քաղաքական կարգավորմանը չխաթարելու կոչերով դիմում էր գլխավորապես Մոսկվային և «նրա աջակությունը վայելող» աշխարհազորայիններին:  Դոնբասին հատուկ կարգավիճակ տրամադրելու՝ Ուկրաինական իշխանություններին ուղղված կոչը վկայում է այն մասին, որ Վաշինգտոնում որոշել են հաստատակամություն դրսևորել ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում:

Նշենք, որ ճգնաժամի կարգավորման հարցում կողմերը դեռևս չեն կարողանում համաձայնության գալ Մինսկի համաձայնագրերի քաղաքական մասի կատարման շուրջ: Մինսկի համաձայնագրերով նախատեսված էր սահմանադրական փոփոխություններ կատարել Ուկրաինայում իշխանությունն ապակենտրոնացնելու համար և Դոնբասին սահմանադրությամբ ամրագրված հատուկ կարգավիճակ տրամադրել: Սակայն Կիևում չեն շտապում Դոնբասին հատուկ կարգավիճակ տրամադրել, ինչը, բնականաբար, լուրջ մտահոգություն է առաջացնում Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների մոտ և խոչընդոտում քաղաքական կարգավորման գործընթացը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: