ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուզում եմ լավատես լինել, որ ՀՀ-ԵՄ բանակցությունների համար շատ երկար ժամանակ չի պահանջվի․ ՀՀ ԱԳ փոխնախարար

Փաստաթուղթը, որը պիտի բանակցվի, ստորագրվի, պետք է ամբողջությամբ արտացոլի Հայաստան Եվրամիություն հարաբերությունների խորքը:  Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ։

- Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը չստորագրելուց հետո արևմտամետ գործիչները համոզմունք էին հայտնում, որ ԵՄ-ն այլևս Հայաստանին որպես վստահելի գործընկեր չի դիտարկում: Հիմա, սակայն, Հայաստան-ԵՄ հարաբերությունները դրվում են նոր մակարդակի վրա: Ինչո՞ւ է Եվրամիությունը շարունակում հետաքրքրվել Հայաստանով:

 - Եվրամիության կողմից որևէ հայտարարություն կամ մեկնաբանություն՝ անվստահության վերաբերյալ երբևէ չի եղել: Հակառակը, Եվրամիության կողմից մշտապես նշվել է, որ իրենք հարգում են Հայաստանի որոշումը՝ մասնակցել ինտեգրացիոն տարբեր գործընթացներին, անդամակցել՝ Եվրասիական տնտեսական միությանը: Այս մասին օրերս նշել է նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը:

Ինչ վերաբերում է Հայաստան-Եվրամիություն իրավական նոր փաստաթղթին, ապա ասեմ, որ ակնկալվում է բանակցությունները սկսել մինչև տարվա վերջ: Մինչ այդ տեղի է ունեցել մտքերի փոխանակում պարզելու համար հարցերի այն շրջանակը, որը կներառվի իրավական նոր փաստաթղթում: Մտքերի փոխանակության իմաստն այն էր, որ ի հայտ բերվեն համատեղելի տարրերը՝ մի կողմից ԵՄ ապագա համագործակցության առումով, ոլորտային ուղղություններով, մյուս կողմից՝ հաշվի առնել ՀՀ ստանձնած պարտականությունը՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից բխող պարտավորությունից:

Հույս ունեմ, որ բանակցությունները կընթանան սահուն: Չգիտեմ՝ ժամանակային առումով որքան կձգվեն բանակցությունները, բայց ուզում եմ լավատես լինել, որ դրանց համար շատ երկար ժամանակ չի պահանջվի:

- Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ նոր փաստաթուղթն ավելի ցածր մակարդակ կունենա, քան Ասոցացման համաձայնագիրը: Ինչո՞վ է տարբերվելու իրավական նոր շրջանակը նախորդից:

- Փաստաթուղթը, որը պիտի բանակցվի, ստորագրվի, պետք է ամբողջությամբ արտացոլի Հայաստան Եվրամիություն հարաբերությունների խորքը, էությունը:

- Որքա՞ն խորն է լինելու այդ համագործակցությունը:

 - Դրա մասին շատ է խոսվել նաև բարձր մակարդակով: Մենք, եվրոպացի մեր գործընկերների հետ, հանձնառու ենք ընդլայնել համագործակցությունը, քաղաքական, խորը և համապարփակ հարաբերությունները բոլոր հնարավոր բնագավառներում: Այն ոլորտները, որոնք համատեղելի կլինեն Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին՝ կարտացոլվեն նոր փաստաթղթում:

- Ո՞ր բնագավառներում է համագործակցությունը հակասելու ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Հարաբերությունների խորացման սահմանը մինչև որտե՞ղ է:

- Ինքս մասնակցել եմ մտքերի փոխանակման գործընթացին, որը սկսվեց անցյալ տարվա նոյեմբեր ամսին և տևեց շուրջ չորս ամիս, և կարող եմ ասել, որ այս ընթացքում մենք արձանագրեցինք, որ կան բավականաչափ բնագավառներ, որոնք համատեղելի են և չեն հակասում ԵԱՏՄ շրջանակներում ստանձնած պարտավորություններին: Հուսամ, որ ամբողջ գործընթացը կհիմնվի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա: Ուզում եմ հավաստիացնել՝ ՀՀ-ԵՄ ապագա իրավական հիմքը լավագույնս է արտացոլվելու:

- Ինչո՞ւ ԵՄ-ն, ըստ Ձեզ, վերանայեց արևելյան գործընկերության քաղաքականությունը:

- Այո՛, տևական ժամանակ է, որ Եվրոպական հանձնաժողովը վերանայում է եվրոպական քաղաքականությունը: Այս գործըթնացին մասնակցում են նաև արևելյան գործընկերության պետությունները: Սրա նպատակն է առաջ բերել այն առաջնահերթությունները, որոնք կարտացոլվեն հետագա համագործակցության ժամանակ: Հայաստանի համար միշտ կարևոր է եղել և շարունակում է կարևոր մնալ տարբերակված մոտեցումը, ավելին՝ ավելիի դիմաց սկզբունքի պահպանումը, որը հնարավորություն է տալիս Հայաստանին առավել խորացնել բարեփոխումների գործընթացը: Խոսքը՝ արդարադատության, մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումների, ժողովրդավարության ամրապնդման և մի շարք այլ հարցերի մասին է:

- Պարո՛ն Նազարյան, Դուք սա դիտարկում եք որպես Ձեր կողմից բազմիցս խոսվող «և-և»-ի քաղաքականությո՞ւն:

 - Այո՛:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: