Վարչապետը ծանոթացել է «Արփա-Սևան» թունելի վերականգնման աշխատանքներին
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է «Արփա-Սևան» թունել՝ տեղում ծանոթանալու թունելի ներկայիս վիճակին և վերականգնման աշխատանքների ընթացքին: ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ և Աբու-Դաբիի Զարգացման Հիմնադրամի աջակցությամբ 2010-2017 թթ. իրականացվում է «Արփա-Սևան» թունելի առավել վթարային հատվածների հիմնանորոգման ծրագիր, որի նպատակն է՝ ապահովել Արփա-Սևան ջրատարի թունելների կայունությունը և անվտանգությունը ջրատարի ուղեծրի ողջ երկարությամբ: Կապալառու կազմակերպությունը «Արփա-Սևան» բաց բաժնետիրական ընկերությունն է, շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 11798546320 ՀՀ դրամ, այսօրվա դրությամբ մնացորդը 1183000000 ՀՀ դրամ է:
Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել «Արփա-Սևան» թունելի տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքներին, տեխնիկական վիճակին, առկա խնդիրներին և մասնավորապես, թունելի՝ վթարավտանգ իրավիճակում գտնվող առանձին հատվածների վիճակին: «Արփա-Սևան» ԲԲԸ գլխավոր տնօրեն Պարույր Հակոբյանը վարչապետին զեկուցել է, որ 2010 թվականից իրականացվող թունելի հիմնանորոգման ծրագրի շրջանակում կատարվել է վթարային վիճակում գտնվող հատվածների հիմնանորոգում և վերականգնում: Նա նշել է, որ ներկայում աշխատանքների մեծ մասն ավարտված է, և շինարարության ավարտին մնացել է մոտ մեկ տարի: Հովիկ Աբրահամյանին են ներկայացվել նաև թունելի այն տեղանքները, որտեղ վերջին 5-6 տարում ավելի են խորացել փլուզումները, որոնց վերականգնման անհրաժեշտություն ևս կա:
Իր հերթին ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը նշել է, որ ընդհանուր առմամբ «Արփա-Սևան» թունելում իրականացվող շինարարական աշխատանքների նպատակը թունելի արտադրողականության բարձրացումն է՝ Սևանա լիճ տեղափոխվող ջրաքանակը կրկնապատկելու համար: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է թունելի՝ տեխնիկական վիճակից կախված թողունակությունը 13.5 մ³/վրկ-ից հասցնել շուրջ 20 մ³/վրկ, որը հնարավորություն կտա տարեկան Սևանա լիճ տեղափոխել շուրջ 270 մլն մ³ ջրաքանակ:
Շրջայցից և տեղում իրավիճակին ծանոթանալուց հետո վարչապետ Աբրահամյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատկան գերատեսչությունների և կապալառու «Արփա-Սևան» ԲԲԸ ղեկավարներին՝ «Արփա-Սևան» թունելի պահպանության և վթարված հատվածների շարունակական աշխատանքների իրականացման վերաբերյալ:
«Արփա-Սևան» թունելը կառուցվել է 1963-1981 թթ.` Արփա և Եղեգիս գետերի ջրերը Սևանա լիճ տեղափոխելու նպատակով: Թունելի ընդհանուր երկարությունը 48.3 կմ է, որի առանձին հատվածներ գտնվում են խիստ վթարավտանգ իրավիճակներում: Վերականգնողական շինարարական աշխատանքներն ընդգրկում են թունելի կամ նրա մի մասի (հատակ) երեսարկների դեֆորմացված հատվածների վերակառուցումը:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
