ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ավելի լավ է երկար խոսել, քան կրակել. Տիգրան Աբրահամյան

Նախօրեին տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման, և այդ առթիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության շուրջ «Արցախպրես»-ը զրուցել է Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:

Հարց-Պարոն Աբրահամյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հունվարի 16-ին կայացած փարիզյան հանդիպման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը:
Պատասխան- Անկեղծ ասած՝ տեղյակ չեմ, թե ինչ փոխըմբռնման կամ փոխվստահության մասին է խոսքը, առավել ևս, որ դրա մասին որպես փաստ է խոսվում, խոսվում դրա «լայն բնույթի» մասին:

Այդ փոխվստահությունն ու փոխըմբռնումը պետք է լինեն եռակողմ՝ ներառեն Արցախը, իսկ Արցախի և Ադրբեջանի միջև վստահության մակարդակի մասին չեմ ցանկանում հավելյալ խոսել, որովհետև նման բան, առհասարակ, գոյություն չունի:
Ամեն դեպքում տարբեր խողովակներից եկող լուրերն ու վերլուծությունները հակառակի մասին են խոսում: Միգուցե համանախագահների հորդորն է, որ կողմերը գոնե այս փուլում միմյանց հետ դրական ուղերձներ փոխանակեն, չեմ կարող ասել: Ընդհանուր ֆոնի առումով, դա միգուցե վատ չէ, բայց բովանդակային առումով, ինձ ոչինչ չի հուշում:

Հարց- Իսկ կա՞ փաստաթուղթ, ինչի շուրջ քննարկում է գնում:
Պատասխան- Որքան ես եմ հասկանում, կողմերից առնվազն մեկը չի ցանկանում նախկին փաստաթղթերով շարժվել, նորի մասին գոնե պաշտոնական մակարդակով ոչինչ չկա, Արցախին նոր բան չի ներկայացվել: Կուլիսային լուրերն էլ չեմ ցանկանում մեկնաբանել:

Հարց-Իսկ այս պարագայում արժե՞ խոսել Ադրբեջանի հետ, ի՞նչ իմաստ ունի հանդիպել, քննարկել:
Պատասխան- Փորձեմ կարճ ասել. ավելի լավ է խոսել, խոսել երկար, քան կրակել, իհարկե, ասածս հանգամանքը երկարաժամկետ բնույթ չի կարող կրել: Ամեն դեպքում, կարծում եմ, որ Ադրբեջանը պետք է հստակ հայտարարի, թե պատրաստ է՞ բանակցությունների, պատրաստ է՞ իրական երկխոսության և արդյո՞ք իրականում իր խնդիրը ժամանակ շահելն ու հարմար առիթի դեպքում այլ ճանապարհով գնալը չէ:
Ամեն դեպքում ըմբռնում ու վստահություն կձևավորվի այն դեպքում, երբ հարցադրումներիս պատասխանները լինեն, իսկ այսօր դրանք չկան:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    21 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: