ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սևանա լճի ափին բացվեց Կովկասում առաջին ներառական առագաստանավային կենտրոնը

Սևանա լճի ափին բացվեց Կովկասում առաջին ներառական առագաստանավային կենտրոնը, որը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում, Armenian Camp-ի տարածքում: Նախագիծն իրականություն է դարձել Հաշմանդամային սպորտի Հայկական ազգային ֆեդերացիայի շնորհիվ՝ «Սպիտակ ձեռնափայտ» անկախ ոչ առևտրային կազմակերպության (Ռուսաստան) հետ համատեղ, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աջակցությամբ, հաղորդում է Tert.am-ը:

Կենտրոնն ապահովված է դեպի ջուրը տանող հատուկ ուղիներով՝ թեքահարթակներով, հարմարեցված նավամատույցով, սայլակով տեղաշարժվող անձանց լողալու համար հարմարեցված լողասայլակներով, ինչպես նաև հատուկ շեզլոնգներով ու հանդերձարանով։

«Բարի գալուստ հայկական ճամբար»,- հայտարարեց Հաշմանդամային սպորտի Հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Սամվել Ռոստոմյանը:

Նա կարևորեց այն հանգամանքը, որ կենտրոնի հատուկ սարքերի ու ենթակառուցվածքների շնորհիվ հաշմանդամություն ունեցող անձինք կկարողանան ինքնուրույն հասնել ջրին, զգեստափոխվել, լողալ և արևայրուք ընդունել: Իսկ ավելի ուշ արդեն որպես նավապետ իր զբոսանավով ի կատար ածեց հաշմանդամություն ունեցողներից շատերի երազանքը՝ նրանց հասցնելով լճի կենտրոն:  

«Սպիտակ ձեռնափայտ» անկախ ոչ առևտրային կազմակերպության (Ռուսաստան) նախագահ, հաշմանդամների մասնակցությամբ «Ոգու առագաստներ» զբոսանավային շուրջերկրյա ճանապարհորդության ղեկավար Օլեգ Կոլպաշչիկովը նշեց, որ քիչ երկրներում է հնարավոր լինում հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ նման հաջողված համագործակցություն ունենալ:  

Օլեգ Կոլպաշչիկովը, ով, ի դեպ, կույր էր, ընդգծեց, որ «Ոգու առագաստներ» նախագծի փորձը վկայում է, որ երկու ժամ ներառական ռեգատում կամ մի քանի օր ներառական արշավում անցկացրած հաշմանդամություն ունեցող անձի կյանքի որակը անդառնալիորեն բարեփոխվում է։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արեգ Մանուկյանը նշեց, որ այս նախաձեռնությունը Կառավարության հերթական մոտեցումն է, որդեգրած ներառական քաղաքականության դրսևորումը: «Մենք պետք է հասնենք նրան, որ յուրաքանչյուր ծառայություն մատչելի լինի հաշմանդամություն ունեցողների համար»,- ասաց նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    29.12.2024
       
    30.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: