ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մինսկի համաձայնագրերի իրականացման վերջնաժամկետը տեղափոխվել է 2016 թվական

«Նորմանդական քառյակը» մինչև տարեվերջ կհանդիպի ևս մեկ անգամ, եթե Դոնբասում հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցվի: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը:  «Մենք Բեռլինում որոշել ենք հանդիպել մինչև տարվա վերջ: Սակայն դրա համար մեզ անհրաժեշտ է առաջընթաց», - նշել է Կլիմկինը՝ ընդգծելով, որ հանդիպումները չպետք է կրեն ձևական բնույթ:

Հիշեցնենք,  նոյեմբերի 6-ին Բեռլինում կայացավ Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման «Նորմանդական քառյակի» արտգործնախարարների հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են Դոնբասում ստեղծված ծանր մարդասիրական պայմանները, զինատեսականների հետ քաշելու և ընդհանրապես Մինսկի համաձայնագրերն իրականացնելու ժամկետները:

«Նորմանդական քառյակի» ԱԳ նախարարները մասնավորապես արձանագրել են, որ 100 մմ և փոքր տրամաչափի զինատեսակների հետ քաշելու գործընթացը համապատասխանում է նախապես որոշված գրաֆիկին, որի համաձայն գործընթացը պետք է ավարտվի նոյեմբերի 12-ին: Հանդիպման մասնակիցները հույս են հայտնել, որ թեթև զինատեսակների հետ քաշման հաջող մեխանիզմը հնարավոր կլինի կիրառել նաև ծանր զինատեսակաների դեպքում:

Բեռլինյան հանդիպմանը հատուկ ուշադրություն է հատկացվել նաև Դոնբասի ականազերծման գործընթացին: Նախկինում այս թեման քննարկվել է միայն փորձագետների մակարդակով: «Մենք պայմանավորվել ենք մինչև նոյեմբերի վերջ մշակել ականզերծման գործընթացի առաջնայնությունների և տեխնիկական մեխանիզմների վերաբերյալ համաձայնություններ», - նշել է Գերմանիայի ԱԳ նախարար Շտայնմայերը՝ հույս հայտնելով, որ ականազերծման աշխատանքները մինչև ձմեռ կսկսվեն:

Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները պայմանավորվել են նաև հետաձգել Մինսկի պայմանավորվածությունների իրականացման վերջնաժամկետը մինչև 2016 թվական: Նախկինի պես Մինսկի համաձայնագրերի հետաձգումը պայմանավորված է համաձայնագրերի քաղաքական մասի իրականացման հետ:

«Այն փաստը, որ Ուկրաինան պետք է մշակի Դոնբասում ընտրությունների անցկացման մասին օրենքի տեքստ, իսկ դրան համապատասխան ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է 90 օր, հասկանալի է դարձնում, որ մինչև տարվա վերջ մենք չենք կարող իրականացնել «Մինսկ 2»-ը և այն կհետաձգվի հաջորդ տարի», - նշել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նշենք, որ հանդիպումը կայացել է Դոնբասում անվտանգության վատացման ֆոնին: Վերջին 10 շաբաթների հրադադարից հետո Դոնբասում կրկին արձանագրվել են հրադադարի խախտման դեպքեր:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: