Խորվաթիայի հակամիգրացիոն ուժերը հաղթանակ են տարել ընտրություններում
Երեկ՝ նոյեմբերի 8-ին, Խորվաթիայում կայացան համընդհանուր խորհրդարանական ընտրություններ, որոնք առաջինն էին, որ անցկացվում էին 2013-ին Խորվաթիայի՝ Եվրոպական միությանն անդամակցությունից հետո։
Ընդդիմադիր «Հայրենասիրական կոալիցիան» հաղթանակ է տարել՝ առաջ անցնելով իր հիմնական մրցակիցներից՝ երկրի իշխանության ղեկին կանգնած սոցիալ-դեմոկրատներից:
«Հայրենասերների» հաղթանակը ճանաչել է և ողջունել Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը:
Պետական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ «Հայրենասիրական կոալիցիան» 60 մանդատ է ստացել 151-տեղանոց խորհրդարանում, իսկ «Խորվաթիան աճում է» սոցիալ-դեմոկրատական կոալիցիան կարող է հավակնել 55 տեղի: Երրորդ տեղում ՄՕՍՏ կուսակցությունն է, որը հավակնում է 19 մանդատի: ՄՕՍՏ-ը համեմատաբար նոր՝ 2012 թվականի վերջին հիմնված կուսակցություն է, որն իր քաղաքական հարթակ է հռչակում տնտեսական լիբերալիզմը և բաղկացած է առավելապես երիտասարդներից, ովքեր ավելի վաղ ակտիվ մասնակցություն չեն ունեցել քաղաքականությանը, բայց իրենց դրսևորել են այլ ոլորտներում, մասնավորապես՝ քաղաքացիական նախաձեռնությունների բնագավառում:
Նշենք, որ ընտրություններին մասնակցում էր ավելի քան 60 կուսակցություն՝ ինչպես առանձին, այնպես էլ կոալիցիայով, իսկ ընտրողների թիվը նախնական տվյալներով կազմել է 60,14 տոկոս, ինչը բավական բարձր ցուցանիշ է, և ցույց է տալիս ընտրողների ակտիվությունը:
Բանն այն է, որ քվեարկությունը տեղի է ունեցել միգրանտների մասշտաբային ճգնաժամի ֆոնին, իսկ հազարավոր միգրանտներ հենց Խորվաթիայով են պարբերաբար մուտք գործում Արևմտյան Եվրոպայի երկրներ։
«Հայրենասիրական կոալիցիան» ընտրողներին գրավելով իր հակամիգրացիոն կոշտ դիրքորոշմամբ՝ կարողացավ ստանալ նրանց ձայները, ինչը շատ ակտուալ է դարձել վերջին ժամանակներում Եվրոպայում:
Բավական է վերհիշել միայն, որ նույնը օրեր առաջ տեղի ունեցավ Լեհաստանում, երբ ընդդիմությունը կրկին իր հակամիգրացիոն քաղաքականության հաշվին կարողացավ պարտության մատնել իշխող կուսակցությանը: Նույն հակամիգրացիոն տրամադրությամբ և տրամաբանությամբ էլ ավելի վաղ ընտրություններն անցան Ֆինլանդիայում և Շվեյցարիայում:
Փաստորեն, եվրոպական ժողովուրդներին ներկայումս ամենամտահոգող հարցերից մեկն իսկապես մայրցամաքում տեղի ունեցող միգրացիոն ճգնաժամն է, որի դեմ պայքարելու և այն ի սպառ հաղթահարելու հույսով էլ նրանք ընտրում են միգրանտների հանդեպ ավելի մարտական ու չոր տրամադրված ղեկավաների:
այլ նյութեր այս թեմայով
- Իտալիայի կառավարությունն արգելել է փրկել խեղդվող միգրանտներին Ավելի վաղ Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին հայտարարել է, որ երկիրը պատրաստ չէ փախստականներ ընդունել։
- Փարիզում ոստիկանությունն ապամոնտաժում է միգրանտների ամենախոշոր ճամբարներից մեկը Ֆրանսիայի մայրաքաղաքի 19-րդ շրջանում տեղակայված ճամբարում հաշվվում էր 1.5 հազար փախստական, որոնք ապրում էին վրաններում:
- Ժակ Շիրակի դուստրը նրա հին կոստյումները տվել է միգրանտներին Մի քանի օրից քույր Մարի-Ժոն և մյուս կամավորները տեսան Շիրակի ավտոմեքենան. դրանով բերել էին նախկին նախագահի հին...
- Հունգարիայի վարչապետը մուսուլման փախստականներին զավթիչներ է անվանել Օրբանը բազմիցս հայտարարել է, որ փախստականները եվրոպական պետությունների համար սպառնալիք են՝ կոչ անելով ուժեղացնել...
- Շվեդիայում մոտ 7000 միգրանտ կարգավիճակ ստանալու համար երեխա է ձևացել Իրական տարիքը պարզվել է բժշկական հետազոտության միջոցով, մասնավորապես ատամների ռենտգենավորմամբ կամ ծնկի հոդերի...
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
