ԵՐԵՎԱՆ 30 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բաքուն մարդասիրությու՞ն է դրսևորում

Բաքվի վճռաբեկ դատարանը նոյեմբերի 12-ին կալանքից ազատ է արձակել Ադրբեջանի ամենահայտնի քաղբանտարկյալներից մեկին՝ Արիֆ Յունուսին, ով օգոստոսին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից դատապարտել էր 7 տարվա ազատազրկման պետական դավաճանության և խարդախության կեղծ մեղադրանքով: Նրան բանտարկելու պատիժը փոխարինվել է տնային կալանքով:

Դատարանի որոշումը հիմնավորվել է Արիֆ Յունուսի առողջական վիճակի վատացման հետ կապված արդարադատության նախարարության գլխավոր բժշկական վարչության նամակով: Ընդ որում, արդարադատության նախարարությունը հղում է կատարել դատապարտված իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսների առողջությանը հետևող գերմանացի բժիշկ Վիտտի եզրակացությանը: Հիշեցնենք, որ Արիֆ Յունուսին հոկտեմբերի վերջին տեղափոխել էին բանտարկյալների հիվանդանոց, սակայն հոսպիտալացումից հետո էլ նրա առողջական վիճակը չէր բարելավվել:

Վճռի հրապարակումից հետո  Արիֆ Յունուսը հրաժարվել է դուրս գալ դատարանի դահլիճից` հայտարարելով, որ դուրս կգա միայն իր կնոջ` Լեյլա Յունուսի հետ: «Ես չեմ լռելու, ես պայքարելու եմ, քանի դեռ Լեյլան ազատ չի արձակվել»,- լրագրողներին ասել է Արիֆ Յունուսը՝ պնդելով, որ Լեյլա Յունուսը ենթարկվում է ճնշումների և խոշտանգումների, ինչի դեմ բողոքելով՝ ինքը նոյեմբերի 6-ից հացադուլ է հայտարարել, դեղորայք նույնպես չի ընդունում: Յունուսը հայտարարել է, որ իր հիվանդ կնոջը բժշկական անհրաժեշտ օգնություն չի տրամադրվում: «Եթե Լեյլային նույնիսկ հիմա ազատ արձակեն, նրա առողջությունն այնքան է քայքայվել, որ վերականգնելու համար առնվազն երեք տարի կպահանջվի»,- ասել է նա:

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն օգոստոսին Լեյլա Յունուսին դատապարտել էր 8,5 տարվա ազատազրկման պետական դավաճանության, պետությանը խոշոր վնաս պատճառելու, խարդախության, ապօրինի ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, փաստաթղթեր կեղծելու մեղադրանքներով:

Յունուս ամուսինների նկատմամբ դատավճիռը միջազգային մեծ աղմուկ բարձրացրեց, քանի որ նրանց հետապնդելու իրական պատճառները քաղաքական էին: Միջազգային հանրությունը վստահ է, որ մեղադրանքը բացառապես կապ ունի նրանց իրավապաշտպան գործունեության և տարածաշրջանում լարվածության թուլացման ու վստահության կամուրջներ կառուցելու վերաբերյալ խաղաղարար ծրագրերին նրանց մասնակցության հետ: 2015 թվականին ազատության ու ժողովրդավարության համար մղած խիզախ պայքարի համար ամերիկյան  Oxi Day հիմնադրամն ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսին անգամ շնորհել է Battle of Crete Award մրցանակը:

Նշենք, որ Ադրբեջանը վերջին մի քանի տարինների բազմաթիվ միջազգային կառույցների, այդ թվում նաև արևմտյան գործընկերների կողմից պարբերաբար քննադատության է ենթարկվում ավելի քան 100 լրագրողների, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա բռնաճնշումների, նրանց ձերբակալությունների համար:

 

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 9%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    30 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: