ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրագոտու ցնցումները շարունակվում են. Ֆինլանդիան կհրաժարվի՞ եվրոյից

Եվրագոտուց Ֆինլանդիայի դուրս գալու վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությունը շուտով կքննարկվի երկրի խորհրդարանում: Ֆին եվրախորհրդարանական Պաավո Վյայույունենի այս առաջարկությունը խորհրդարանի քննարկմանը ներկայացնելու համար օրենքով նախատեսված 50 հազար ստորագրությունները հավաքել է բավականին կարճ ժամանակահատվածում, հայտնում է TACC-ը: 

«Այս քաղաքացիական նախաձեռնության շնորհիվ ես ցանկանում եմ սկիզբ դնել Ֆինլանդիայի՝ եվրագոտու անդամակցության շուրջ բանավեճերին», - նշել է քաղաքական գործիչը՝ ընդգծելով, որ եվրագոտուն անդամակցությունից Ֆինլանդիան վրա ավելի շատ բացասական ազդեցություն է ունեցել: «2008 թվականից Շվեդիայի տնտեսության աճը կազմել է 8 տոկոս (Շվեդիան պահպանել է սեփական արժույթը), իսկ մեր երկրի տնտեսությունը՝ հակառակը՝ 6 տոկոս անկում է գրանցել», - ընդգծել է Վյայույունենը: Նրա կարծիքով՝ Ֆինլանդիան պետք է վերադառնա նախկին արժույթին՝ ֆինական մարկին:

Ֆին տնտեսագետները կարծում են, որ եվրագոտուց դուրս գալուց հետո արժույթի դևալվացիայի շնորհիվ մրցակացությունը բարձրացնելով զբոսաշրջության և արտահանման ոլորտներում հնարավոր կլինի հաղթահարել տնտեսական անկումը: 

Նշենք, որ Ֆինլանդիայի տնտեսությունը վերջին տարիներին անկում է ապրել, երկրում ավելանում է գործազրկության մակարդակը և արտաքին պարտքը, երկրի առևտրային ոլորտին լուրջ հարված է հասցրել Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության կրճատումը:

Նշենք, որ եվրոյից հրաժարվելու կողմնակիցների թիվը գնալով ավելի շատ կողմնակիցներ է հավաքում: Ըստ լրատվամիջոցների՝ եվրագոտուց դուրս գալու մասին մտածում են նաև իռլանդացիները, քանի որ այս երկիրը ևս բախվել է տնտեսական անկման և պարտքային ճգնաժամի հետ: Համանման տնտեսական իրավիճակ է նաև Պորտուգալիայում և Իսպանիայում: Մինչ այժմ Եվրամությանը հաջողվել է տնտեսական այս խնդիրները լուծել այս ոլորտում առաջատար երկրների՝ Ֆրանսիայի և Գերմանիայի հաշվին, սակայն այդ օգնությունը ևս անսահմանափակ չի:

Նշենք, որ ԵՄ արժույթային քաղաքականության կապացությամբ բողոքում է նաև Լոնդոնը: Նախորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը որպես ԵՄ կազմից դուրս չգալու պայման նշել Բրյուսելի կողմից ԵՄ որպես մուլտիարժույթային միությունը ճանաչել:

Եվրագոտու հետ կապված ԵՄ անդամ երկրների դժգոհությունները հչում են ԵՄ-ում միգրացիոն ճգնաժամի և դրա հաղթահարման շուրջ անդամ երկրների միջև առկա տարաձայնությունների ֆոնի՝ ավելի խորացնելով կառույցում առկա ճգնաժամը:
Հիշեցենք, որ Եվրագոտին այսօր ունի 19 անդամ, որոնց տարածքում եվրոն համարվում է ազգային արժույթ: Եվրագոտու բնակչությունը կազմում է 320 միլիոն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    23 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: