ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոլդովան հիասթափեցրել է Բրյուսելին

Մոլդովան ներքին քաղաքականությունը վերանայելու անհրաժեշտություն ունի: Երկրում շարունակվող ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է, որ փոխվի երկրի քաղաքական վերնախավը: Այս մասին հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով և հարևանության քաղաքականության եվրահանձնակատար Յոհաննես Հանը՝ Բրյուսելում Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Ադրիան Կանդուի հետ հանդիպման ժամանակ: Հանն ընդգծել է նաև մոլդովական նոր կառավարության կողմից բարեփոխումների ընթացքն արագացնելու և երկրում կարգ ու կանոն հաստատելու անհրաժեշտությունը:

Բրյուսելում Կանդուն հանդիպել է նաև ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի հետ: Վերջինս նշել է, որ Բրյուսելում Մոլդովայից վճռական գործողություններ են սպասում: «Մենք հարգում ենք Մոլդովայի ներքաղաքական դինամիկան և սպասում ենք մոլդովական քաղաքական դասից իրադրության կարգավորում», - նշել է եվրոպացի պաշտոնյան:

Կանդուն իր հերթին նշել է, որ մոլդովական քաղաքական դասի համար այժմ առաջնահերթ է հանդիսանում խորհրդարանական նոր կայուն մեծամասնության ձևավորումը, որը «կնշանակի կառավարություն և կվերսկսի բանակցություններն Արժույթի միջազգային հիմնադրամի հետ»: Խորհրդարանի խոսնակի խոսքերով՝ «եվրաինտեգրացիան ներկայիս փուլում հանդիսանում է Մոլդովայի ներքին, այլ ոչ թե արտաքին քաղաքականության մաս»:

Սակայն, ինչպես եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ նշել է Մոլդովայի հարցերով զեկուցողը, ԵՄ-ն «հիասթափված է և կորցնում է վստահությունը Մոլդովայի նկատմամբ երկրում տիրող ներքաղաքական իրավիճակի պատճառով»: «ԵՄ հարկավոր չէ ևս մեկ տարածաշրջանային հակամարտություն», - նշել է նա:

Հիշեցնենք, որ Մոլդովայում բողոքի ցույցերը չեն դադարում արդեն երեք ամիս: Հոկտեմբերի վերջին մոլդովական կառավարությունը ստիպված էր հրաժարական տալ, սակայն նույնիսկ դա չստիպեց ցուցարարներին ցրվել: Բողոքի ակցիաները շարունակվում են: Ցուցարարները պահանջում են նաև խորհրդարանի և նախագահի հրաժարականը:

Նշենք, որ Մոլդովայում քաղաքական նման ճգնաժամի առիթ դարձավ մոլդովական բանկերից 1 մլրդ եվրոյի անհետացումը, որի մեղավորները մինչ այժմ պատասխանատվության չեն ենթարկվել: Իշխանություններին կոռումպացվածության մեջ մեղադրող քաղաքացիների բողոքի ակցիաները հանգեցրել են մոլդովական արդեն երկու կառավարության հրաժարականի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: