ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բրյուսելում քաոս է տիրում. խաթարվել է հասարակական կյանքը

Իրավիճակը Բելգիայի մայրաքաղաքում կտրուկ լարվել է: Ոստիկանությունը և բանակը սկսել են հատուկ գործողություններ ծավալել Բրյուսելի կենտրոնում: Փակվել են Բրյուսելի կենտրոնական՝ Գրան Պլաս հրապարակը և նրա շրջակա փողոցները: Ոստիկանները բարձրախոսներից հորդորում են այդ տարածքում բնակվողներին դուրս չգալ տներից և չմոտենալ պատուհաններին:
Ուրբաթ օրվանից կյանքը Բրյուսելում նման կաթվածահար վիճակում է գտնվում: Մարդիկ գերադասում են առանց սուր անհրաժեշտության տներից դուրս չգալ: Իսկ երեկ Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հայտարարել էր, որ երկուշաբթի ևս բոլոր դպրոցները, համալսարանները և մետրոպոլիտենը կմնան փակ: Երկրի իշխանությունները համոզված են, որ ահաբեկիչները կփորձեն կազմակերպել հարձակումներ Բրյուսելում՝ Փարիզի օրինակով:
Բելգիայի իշխանությունները բարձրացրել են մայրաքաղաք Բրյուսելում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը՝ հասցնելով բարձրագույն՝ 4-րդ մակարդակի կամ, այսպես ասած, «նարնջագույնի»։ Երկրի մնացած մասում այդ մակարդակը կիջեցվի չորս հնարավորից մինչև երրորդ մակարդակ: Այս մասին ասվում է Սպառնալիքների վերլուծման բելգիական կենտրոնի հայտարարության մեջ:
«Իրավիճակի վերլուծությունն իր հայտ է բերել լուրջ և անմիջական սպառնալիք, որը պահանջում է անվտանգության հատուկ միջոցառումների և բնակչության համար մանրամասն հրահանգների ընդունում»,- ասվում է հայտարարության տեքստում։
Բրյուսելի բնակիչներին մասնավորապես խորհուրդ է տրվում խուսափել զանգվածային կուտակումներից և խստորեն հետևել իշխանությունների, ոստիկանության ու հատուկ ծառայությունների ցուցումներին:
Իսկ հետաքննիչները շարունակում են Փարիզի հարձակումն իրականացրած ահաբեկիչներից Սալահ Աբդեսլամի որոնման աշխատանքները: Ֆրանսիայի 26-ամյա այս քաղաքացին նախկինում բնակվել է Բրյուսելում և, ըստ ոստիկանների, հարձակումներից հետո գուցե վերադարձած լինի Բրյուսել:
Բելգիայի ոստիկանությունը կիրակի գիշերը Բրյուսելում իրականացրած հակաահաբեկչական գործողությունների արդյունքում ձերբակալել է 16 մարդու, սակայն Սալահ Աբդեսլամը նրանց թվում չի եղել:
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում պահպանվող ահաբեկչական սպառնալիքի պատճառով Եվրոպայի խորհուրդը չեղյալ է հայտարարել այսօր՝ նոյեմբերի 23-ին նշանակված հանդիպումների մեծ մասը, Եվրոպական Միությունն էլ իր հերթին խիստ բացասական է արձագանքել տեղի ունեցածին՝ հայտարարության մեջ նշելով, որ անչափ ցավալի է, երբ այս ամենն այժմ էլ հենց Եվրոպայի և ԵՄ սրտում է տեղի ունենում, իսկ Բրյուսելի բնակչությունը՝ ահ ու սարսափի մեջ է գտնվում:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: