ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի ու Մեծ Բրիտանիայի դեսպանները կանչվել են Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի ու Մեծ Բրիտանիայի դեսպաններին՝ քննարկելու համար ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման շուրջ ստեղծված իրավիճակը։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝  վկայակոչելով Թուրքիայի իշխանությունների պաշտոնական ներկայացուցչին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի ԱԳՆ-ն Սու-24-ի կործանման կապակցությամբ իր մոտ է կանչել Ռուսաստանի դեսպանին։

Հիշեցնենք, նոյեմբերի 24-ին ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում թուրքական F-16 կործանիչի կողմից։ Անկարան Մոսկվային մեղադրում է իր օդային տարածքը խախտելու մեջ, ինչը վերջինս հերքում է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: