ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանական Նարդարանում հատուկ գործողություն է իրականացվում շիաների դեմ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով և անձնական վերահսկողությամբ՝ ՆԳՆ ներքին զորքերն այսօր ժամը 08:00-ին հատուկ գործողություններ են սկսել Բաքվից մոտ 30 կմ հեռավորության վրա գտնվող և ադրբեջանցի շիաների կենտրոնը համարվող Նարդարան ավանում` նպատակ հետապնդելով կարգուկանոն հաստատել ավանում և բնակիչներից առգրավել զենք, պայթուցիկներ և պայթող սարքավորումներ:

Հատուկ գործողություն անցկացնող ուժերին դիմադրություն ցույց տվող անձանց նկատմամբ հրաման է արձակվել անմիջապես լուրջ միջոցառումներ իրականացնել:

Նարդարան ավանը շրջապատված է իրավապահ մարմինների կողմից, ներքին զորքերի զինվորները պարեկություն են անում ավանի բոլոր փողոցներում: Ավանի շուրջը հատուկ ռազմական տեխնիկա է տեղակայվել:

Նարդարանի ավագանու խորհրդի նախագահ Նաթիգ Քերիմովը «Թրենդ»-ին հայտնել է, որ ներկայում ավանում են գտնվում ներքին զորքերի, ՆԳՆ-ի աշխատակիցներն ու ոստիկանությունը, ոչ մեկին թույլ չեն տալիս դուրս գալ տանից, դրսի հետ կապ չունեն, անջատվել է նաև հեռախոսակապը:

Նշվում է, որ Նարդարան ներքին զորքեր մտցվելու պատճառը բնակիչների կողմից Մաշտաղա-Նարդարան մայրուղին փակելն է: Ակցիայի մասնակիցները պահանջում են վերադարձնել նախօրեին ոստիկանության հետ բախումների ժամանակ սպանված 5 բնակիչների դիակները: Նարդարանի աքսակալների խորհրդի նախագահ Նաթիգ Քերիմովը մտավախություն է հայտնել, որ հնարավոր է` նախօրեին զոհված բնակիչների դիակներն ուժայինները գաղտնի կերպով հուղարկավորեն ավանում:

Նոյեմբերի 27-ի կեսօրին նամազի ժամանակ իրավապահները ներխուժել են Նարդարանի շիական «Իմամ Հուսեին» մզկիթ,  ձերբակալել Ադրբեջանի շիաների առաջնորդ Թալե Բաղըրզդեին և ևս 14 հավատացյալների: Ոստիկանների գործողությունները զայրացրել են Նարդարանի բնակիչներին: Նրանց և ոստիկանության միջև բախումներ են սկսվել: Փոխհրաձգությունների հետևանքով երկու ոստիկան և 5 բնակիչ սպանվել են: Հաջորդ օրերին իսլամիստների և ոստիկանության միջև բախումներ են սկսվել նաև Գյանջայում, Լենքորանում և այլ քաղաքներում:

Ադրբեջանի ՆԳՆ-ն և գլխավոր դատախազությունը միջադեպի առնչությամբ հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ ավանի շիա առաջնորդները ծրագում են բռնությամբ փոխել սահմանադրական կարգը և երկրում շարիաթի նոր օրենքներ սահմանել, ինչի նպատակով նրանք ստեղծել են «Մուսուլմանական միասնություն»  շարժումը, սկսել են կողմնակիցներ հավաքագրել Բաքվում և երկրի շրջաններում և մատակարարել նրանց զենքով և պայթուցիկ նյութերով:

«Բացի այդ, խումբը Նարդարան ավանում անօրինական հավաք է անցկացրել` քննարկելով անհնազանդության ակցիայի կազմակերպումը և թռուցիկներ բաժանել բնակչությանը, որոշվել է պետական չինովնիկների ցուցակը, որոնց դեմ ահաբեկչական գործողություներ էին նախապատրաստվում», -նշվել էր հայտարարության մեջ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    10.10.2024
       
    11.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: