ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիան կարող է մեծացնել իր ներգրավվումը ԻՊ դեմ պայքարում

Գերմանիայի կառավարությունը հավանություն է տվել երկրի զինված ուժերի մասնակցությանը Սիրիայում ԻՊ-ի դեմ հակաահաբեկչական առաքելությանը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ գերմանական կառավորությունում իր աղբյուրին հղումով։

Spiegel-ի փոխանցմամբ՝ Գերմանիան մտադիր է մոտ 1200 զինծառայողի օգտագործել ԻՊ դեմ ռազմական գործողությունում, ինչը կարող է դառնալ գերմանական բանակի ընթացիկ օտարերկրյա ռազմական գործողություններից ամենամասշտաբայինը:

Նշվում է, որ «Իսլամական պետության» դեմ պայքարը Գերմանիային կարժենա 134 միլիոն եվրո: Ռազմական գործողութունը, որին դեռևս պետք է հավանություն տա նաև խորհրդարանը, սահմանափակված է ժամկետում՝ նախատեսված է մեկ տարվա համար: Ինչպես հայտնում է Bloomberg-ը, Գերմանիան պատրաստվում է Սիրիայում ԻՊ դեմ ռազմական գործողություններին աջակցելու համար ուղարկել «Տորնադո» հետախուզական-ինքնաթիռներ, հածանավ և լիցքավորող ինքնաթիռներ:

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը բացառել է ռազմական գործողության շրջանակներում սիրիական բանակի հետ համագործակցելու հնարավորությունը: «Ասադի հետ ապագա չի լինելու, չի լինելու նաև համագործակցություն Ասադի հրամանատարության տակ գտնվող զորքերի հետ», - նշել է նախարարը: Նա նաև նշել է, որ Գերմանիան ԻՊ դեմ ռազմական գործողությունների միանալու դեպքում Ռուսաստանին չի տրամադրելու իր հետախուզական տվյալները:

«Միմյանց հետ մենք միայն կքննարկենք ով և ուր է թռչելու՝ բախումներից խուսափելու համար», - մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի ՊՆ մամուլի խոսնակ Յենս Ֆլոսդորֆը: «Ստացված տվյալները կտրամադրվեն ԻՊ դեմ կոալիցիայի երկրներին, որոնց գործողությունները համակարգվում են Կատարում», - նշել է նա: Ընդգծվում է, որ 2016 թվականի հունվարին նախատեսված առաքելությունը կարժենա 134 միլիոն եվրո:

Հիշեցնեք, որ Փարիզի ահաբեկչությունից հետո Ֆրանսիան դիմել էր ԵՄ-ին՝ օտարերկրյա ռազմական գործողություններում օգնության խնդրանքով, ինչին աջակցել էին ԵՄ անդամ բոլոր երկրները՝ այդ թվում նաև Գերմանիան:

Ի դեպ, BILD պարբերականին տված հարցազրույցում Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Սիրիայում բոլոր ուժերը պետք է մոբիլիզացվեն ԻՊ-ի դեմ պայքարի համար:

«Քանի դեռ քաղաքացիական պատերազմի սիրիացի մասնակիցները պայքարում են միայն միմյանց դեմ, ԻՊ-ը կողքից ծիծաղում է: Այդ պատճառով մենք Վիեննայում պայմանավորվել ենք աշխատել քաղաքական գործընթացի և սիրիական բանակի ու ընդդիմության միջև կրակի դադարեցման ռեժիմի վրա՝ բոլոր ուժերը ԻՊ-ի դեմ պայքարում մոբիլիզացնելու համար»,- ասել է նախարարը:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    15 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: