ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էլեկտրոնային եղանակով հանրաքվեին կմասնակցի 265 քաղաքացի. ԿԸՀ պաշտոնյա

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոնում այսօր ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը տեղեկացրեց, որ Հայաստանում քվեարկությունն իրականացվում է երկու եղանակով՝ էլեկտրոնային և ավանդական:

«Հանրաքվեին էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակում ընդգրկված է 265 քաղաքացի՝ ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անդամներ, այն իրավաբանական անձաց աշխատողները, ովքեր աշխատում են այդ իրավաբանական անձանց արտերկրում գործող ներկայացուցչություններում: Իսկ շրջիկ քվեատուփերի միջոցով քվեարկություն կարող են իրականացնել միայն ստացիոնար բուժում ստացող ՀՀ քաղաքացիները»,-ասաց նա։

Արմեն Սմբատյանը տեղեկացրեց, որ ՀՀ քաղաքացիները կարող են ընտրել անձնագրերով կամ նույնականացման քարտերով, իսկ զինվորականները՝ զինվորական գրքույկով։

 «Քաղաքացին մտնելով ընտրատեղամաս ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ, ստորագրում, ստանում քվեարկության թերթիկն ու ծրարը, քվեարկում։ Այնուհետև մինչև արկղը գցելը, կնքվում է անձնագիրը, իսկ նույնականացման քարտը չի դրոշմակնքվում, որովհետև անտրամաբանական է պլաստիկ քարտը դրոշմակնքել։ Նույնականացման քարտով քվեարկությանը մասնակցող քաղաքացիների անվան դիմաց կնշվի, որ մասնակցել է նույնականացման քարտով, այնուհետև ընտրատեղամասերի գրանցամատյաններում կամրագրեն՝ քանի քաղաքացի է մասնակցել նույնականացման քարտով»,- ասաց Արմեն Սմբատյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ քվեարկության ավարտին ԿԸՀ-ն կունենա նաև ընդհանուր թիվ, ընդհանուր առմամբ, քանի քաղաքացի է մասնակցել նույնականացման քարտով։

 

Արմեն Սմբատյանը հիշեցրեց, որ մինչև քվեաթերթիկով ծրարը արկղը նետելը, այն պետք է պարտադիր դրոշմակնքվի։ Սակայն սա չի վերաբերում շրջիկ արկղի մեջ նետված ծրարներին, որոնց կնքվելու են ընտրատեղամասերում։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: