ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղրիմը հրաժարվում է ուկրաինական էլեկտրաէներգիայից

Ղրիմը մտադիր չէ համագործակցել Ուկրաինայի հետ էներգամատակարաման հարցում նույնիսկ Ուկրաինայի կողմից Ղրիմ էլեկտրաէներգիայի մատակարարումները վերականգնելուց հետո: Այս մասին հայտարարել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսիոնովը, փոխանցում է РБК-ն:

Նրա խոսքերով էլեկտրաէներգիան վերջինն էր, ինչը կապում էր թերակղզին
Ուկրաինայի հետ «Ուկրաինան դադարեցրել է շինանյութի մատակարարումը կես տարի առաջ, սննդամթերքինը՝ երեք ամիս առաջ, իսկ ջրի մատակարարումը հակամարտության սկզբից: Այսօր մենք կտրված ենք ամբողջությամբ և մտադիր չենք նորից վերսկսել այդ հարաբերությունները»,  - նշել է նա: 

Ակսիոնովը նշել է, որ Ղրիմը կօգտագործի Կուբանից մատակարարվող էլեկտրաէներգիան, ինչպես նաև կզարգացնի սեփական արտադրությունը: «Արդեն այս ամիս առաջին էներգակամրջի երկրորդ գծի շահագործման արդյունքում մենք կբավարարենք Ղրիմի էլեկտրաէներգիայի պահանջարկի 80 տոկոսը», - նշել է նա՝ ընդգծելով, որ Սիմֆերոպոլում և Սևաստոպոլում երկու ջերմաէլեկտրակայանների կառուցումից հետո թերակղզին կարող է զարգացնել նաև սեփական հզորությունները: 

Հիշեցնենք, որ Ղրիմ ուկրաինական էլեկտրաէներգիայի մատակարարումը վթարի պատճառով դադարեցվել էր նոյեմբերի 22-ից: Վերականգնողական աշխատանքներ չէին կատարվում, քանի որ ուկրաինացիների ծայրահեղ տրամադրված շրջանակները, որոնք գտնում են, որ իշխանությունները պետք է դադարեցնեն Ղրիմին առաջնային ապրանքների մատակարարումը, որպեսզի տեղացիները գիտակցեն Ուկրաինայի հետ տնտեսական կապերի և Ուկրաինայի կազմում լինելու անհրաժեշտությունն, թույլ չէին տալիս աշխատակիցներին մտնել վթարի գոտի:

Միայն դեկտեմբերի 6-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարեց, որ վթարը չեզոքացվել է, և Կիևը պատրաստ է վերականգնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Ղրիմ:

Նշենք, որ Ղրիմում Ուկրաինայից էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցնելու մասին մտածում էին մինչ այս միջադեպը: Հոկտեմբերին Ռուսլան Բալբեկը խոստացել էր, որ ուկրաինական էլեկտարհամակարգերից Ղրիմի կախվածության հարցը կլուծվի մինչև 2016 թվականի ամառ: Նշենք, որ արդեն շահագործման է հանձնվել Կրասնոդարից Ղրիմ էլեկտրաէներգիա մատակարարող առաջին էներգակամրջի առաջին գիծը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: