ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անգելա Մերկելը ճանաչվել է «Տարվա մարդ». Time

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ամերիկյան Time ամսագրի վարկածով ճանաչվել է «Տարվա մարդ»։ Այս մասին հայտնի է դարձել NBC News հեռուստաալիքի NBC News առավոտյան շոուի եթերում։ 

«Տարվա մարդ» անվանակարգում հայտնվում են այն մարդիկ, ովքեր նախորդ տարվա ընթացքում ամենամեծ ազդեցություն են ունեցել իրադարձությունների վրա՝ ընդ որում կապ չունի թե այդ ազդեցությունը դրական է եղել, թե՝ բացասական:

Նշենք, որ Մերկելից բացի «Տարվա մարդ» կոչման համար պայքարում էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին(2-րդ հորիզոնական), ԱՄՆ-ի նախագահի թեկնածու միլիարդատեր Դոնալդ Թրամփը(3-րդ հորիզոնական), Black Lives Matter շարժման ակտիվիստներն(4-րդ հորիզոնական), ովքեր պայքարւմ են աֆրոամերիկացիների իրավունքների համար, Իրանի նախագահ Հասան Ռոհանին(5-րդ հորիզոնական), ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նշվում է, որ Գերմանիայի կանցլերին այդ կոչումը նվաճելուն օգնել է այն հանգամանքը, որ ողջ տարվա ընթացքում լինելով քաղաքական և տնտեսական կարևոր իրադարձությունների կիզակետում՝ խիստ քննադատության է արժանացել միգրանտների նկատմամբ վարած քաղաքականության համար: Ամեն դեպքում, ամերիկյան ամսագրում համոզված են, որ Մերկելը Եվրոպայի ամենաուժեղ առաջնորդն է, ում գործունեությունը նպաստում է բաց Եվրոպայի պահպանմանը և զարգացմանը տնտեսական անկայունության և միգրացիոն ճգնաժամի ֆոնին:

Մերկելը դարձել է այս կոչմանն արժանացած չորրորդ կինը: Time-ի վարկածով «Տարվա մարդ» անվանակարգում հաղթած առաջին կինը Մեծ Բրիտանիայի նախկին թագավորի կինը՝ Ուոլիս Սիմսոնը, ում համար նա հրաժարվել էր գահից: Այս անվանակարգում հաղթած երկրորդ կինը Մեծ Բրիտանիայի ներկայիս թագուհի Ելիզավետա II-ն, երրորդը՝ Ֆիլիպինների նախագահ Կորի Ակինոն:

Նշենք, որ Time ամսագրի վարկածով «Տարվա մարդ» անվանակարգի հաղթողը որոշվում է ամեն տարի դեկտեմբերին՝ սկսած 1927 թվականից, ամսագրի գլխավոր խմբագրի կողմից: Առաջինն այդ կոչմանն արժանացել է ամերիկացի օդաչու Չարլզ Լինդբերգը, ով պատմության մեջ առաջին անգամ միայնակ հատել է Ատլանտյան օվկիանոսը: «Տարվա մարդ» կոչմանն արժանացել են նաև Ուինսթոն Չերչիլը, Ստալինը, Հռոմի պապ Հովհաննես-Պողոս II-ը, Ջորջ Բուշ կրտսերը, Վլադիմիր Պուտինը:

Մինչև 1950 թվականն այս անվանակարգում հաղթողներ են ճանաչվել կոնկրետ անհատներ, սակայն ներկայումս այս կոչմանն արժանանում են նաև վերացական մարդիկ: Այսպես, 2014 թվականին «Տարվա մարդ» կոչմանն արժանացել էին բոլոր այն մարդիկ, ովքեր հոգ էին տարել մահացու վտանգավոր Էբոլա վիրուսով հիվանդներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    21°   
    19.05.2024
    22°   
    20.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: