ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մերկելը հավանություն է տվել թալիբների հետ բանակցություններին

Globallookpress.com

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Աֆղանստանում իշխանություն հաստատած «Թալիբան» շարժման հետ բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին՝ շարունակելու համար մարդկանց տարհանումը աֆղանական տարածքից։ Նրա խոսքերը, հղում կատարելով գերմանական լրատվամիջոցներին, ներկայացնում է «Ինտերֆաքս» գործակալության ուկրաինական բաժանմունքը։

«Ինչ վերաբերում է «Թալիբանին», ապա, իհարկե, մենք պետք է խոսենք նրանց հետ, որովհետև հենց նրանց հետ ենք ստիպված գործ ունենալ հիմա»,- ասել է Մերկելը մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով՝ Գերմանիան ցանկանում է երկրից դուրս բերել այդ թվում նրանց, ովքեր համագործակցել են գերմանական կազմակերպությունների հետ և հիմա գտնվում են սպառնալիքի տակ։ Բացի այդ, երկխոսությունը թալիբների հետ թույլ կտա երկիր հասցնել մարդասիրական օգնություն։

Մերկելի խոսքերը գերմանական լրատվամիջոցներում հրապարակված՝ թալիբների ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդի հայտարարության պատասխանը դարձան. նա կոչ էր արել դիվանագիտական հարաբերություններ հաստատել Աֆղանստանի նոր իշխանությունների և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև։

Ավելի վաղ «Թալիբանի» հետ երկխոսության հնարավորության մասին հայտարարել էր ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը չորս անգամ կմեծացնի հումանիտար օգնությունն Աֆղանստանին, եթե թալիբները պահպանեն մարդու իրավունքները իրենց ենթակայության տակ գտնվող տարածքում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: