ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երիտասարդներն առաջարկել են ահաբեկչության դեմ միջազգային պայքարի հնարավոր եղանակների իրենց տարբերակները - 1

«Երիտասարդության ձայնը 4. նոր շրջան» ծրագրի ընթացքում քննարկման հիմնական թեմաներից մեկը  ահաբեկչության դեմ միջազգային պայքարն էր և այդ պայքարի արդյունավետությունը:

Ծրագրի շրջանակներում մասնակից երիտասարդ մասնագետները, քաղաքագետները, տնտեսագետները, լրագրողներն ու ուսանողներն իրենց առաջարկներն են ներկայացրել ահաբեկչության դեմ միջազգային պայքարն էլ ավելի արդյունավետ դարձնելու վերաբերյալ: 

Ստորև կներկայացնենք մասնակիցների առաջարկներից մի քանիսը:

Ահաբեկչության դեմ միջազգային պայքարը առավել արդյունավետ դարձնելու հարցում մասնակիցներից շատերը կարևորեցին պայքարում ներգրավված կողմերի՝ Արևմտյան դաշինքի և ՌԴ-ի միջև համագործակցության անհրաժեշտությունը:

Մասնակիցներից Աստղիկ Մելիք-Քարամյանը, օրինակ, առաջարկում է ստեղծել ՆԱՏՕ-ՀԱՊԿ դաշինք, որը կպայքարի Մերձավոր Արևելքում ծայրահեղական ուժերի դեմ: Բեգլարյան Տաթևիկը առաջարկում է միջազգային հանրությանը միավորել ջանքերը և կանխել ահաբեկչության նպատակով իրականացվող ռազմատեխնիկական միջոցների վաճառքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Այս համատեքստում Հովիկ Վերանյանը առաջարկում է պատժամիջոցներ կիրառել այն երկրների նկատմամբ, որոնց միջոցով զինամթերքը ի վերջո հասնում է ԻՊ-ի զինյալներին:

Մասնակից Վահե Ղուկասյանն առաջարկում է Ինտերպոլի օրինակով ստեղծել նոր միջազգային, վերպետական հաստատություն. «Եթե միջազգային հանցավորության դեմ պայքարի համար գոյություն ունի Ինտերպոլ, ապա պետք է ստեղծվի նաև նոր միջազգային հաստատություն, վերպետական կառույց, որը մասնագիտացված կլինի հենց ահաբեկչության դեմ պայքարում»:

 Շանթ Գրիգորյանը ծայրահեղականության դեմ տեղեկատվական պայքարում առաջարկում է «խոսափող տալ» այն մուսուլմաններին, ովքեր դեմ են ծայրահեղականությանը, ատելությանը և թշնամանքին, այսպիսով, ինչպես մասնակիցը ինքն է փաստում, «խթանել իսլամական ռեֆորմացիոն դիսկուսին»: Հայկ Կարապետյանը նույնպես կարծում է, որ ԻՊ-ի դեմ քարոզչական պայքարում կարող են արդյունավետ լինել իսլամական աշխարհում հեղինակություն վայելող հոգևորականների ելույթները՝ ընդդեմ ԻՊ-ի գաղափարախոսության:

Չկրկնվող և առնվազն մտածելու տեղիք տվող էր մասնակից Էրիկ Իսրայելյանի առաջարկը՝ զուգահեռներ անցկացնել ծայրահեղականության և գաղթականների խնդիրների միջև: Մասնակիցը նշում է, որ միայն օդային հարվածներով հնարավոր չէ արդյունքի հասնել ԻՊ-ի դեմ պայքարում, և անհրաժեշտ է օգտագործել ցամաքային ուժ: «Սակայն ինչո՞ւ պետք է ռուս, ֆրանսիացի կամ ամերիկացի զինվորը զոհվի՝ հանուն Սիրիայի կամ Իրաքի: Ուստի, կարծում եմ, անհրաժեշտ է Սիրիայի և Իրաքի գաղթականների մի մասին ընդգրկել ցամաքային ուժերի մեջ և ուղարկել իրենց հայրենիքները պաշտպանելու»,- նշել է Էրիկը: 

Նշենք, որ «Երիտասարդության ձայնը 4. նոր շրջան» ծրագիրն իրականացվում է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ կողմից ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: Ծրագրի առաջնային նպատակներից է բարձրացնել երիտասարդ մասնագետների ներգրավվածությունը քաղաքականության մեջ, հնարավորություն ընձեռել երիտասարդ մասնագետներին նոր մոտեցմամբ հանդես գալու արտաքին քաղաքական խնդիրների հարցում և նպաստել նրանց մտքի գեներացիային:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: