ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երիտասարդներն առաջարկել են ահաբեկչության դեմ միջազգային պայքարում ՀՀ հնարավոր քայլերի իրենց առաջարկները -2

«Երիտասարդության ձայնը 4. նոր շրջան» ծրագրի ընթացքում քննարկման հիմնական թեմաներից մեկը ահաբեկչության դեմ միջազգային պայքարն էր և այդ պայքարում ՀՀ հնարավոր դերակատարությունը:

Ծրագրի շրջանակներում մասնակից երիտասարդ մասնագետները, քաղաքագետները, տնտեսագետները, լրագրողներն ու ուսանողներն իրենց առաջարկներն են ներկայացրել պայքարում ՀՀ հնարավոր դերակատարության վերաբերյալ: Ստորև կներկայացնենք մասնակիցների գաղափարներից մի քանիսը:

Պետք է նշել, որ մասնակիցների մեծ մասը միջազգային պայքարում ՀՀ հնարավոր ներդրումը պատկերացնում է հումանիտար օգնության շրջանակներում: Օրինակ՝ մասնակիցներից Յանա Ավանեսյանը կարծում է, որ մինչև Սիրիայում իրավիճակի կայունացումը ՀՀ-ն կարող է Սիրիայի ժողովրդի համար տարբեր ճամբարներ կազմակերպել. «Սիրիայի այն երեխաները և պատանիները, ովքեր ստեղծված իրավիճակի պատճառով զրկվել են կրթություն ստանալու հնարավորությունից, կարող են այդ բացը լրացնել նման ճամբարներում»:

Ծրագրի մեկ այլ մասնակից Մագդա Արսենյանը կարծում է, որ ԼՂՀ և ՀՀ խորհրդարանները պետք է ճանաչեն ԻՊ-ը՝ որպես ահաբեկչական կազմակերպություն:

Մասնակից Արփինե Հովսեփյանը, անդրադառնալով Սիրիայում դեռևս բնակվող մեր հայրենակիցների անվտանգությունը ապահովելու և շահերը պաշտպանելու անհրաժեշտությանը, նշում է. «ՀՀ-ն պետք է դիտարկի զարգացման հնարավոր բոլոր սցենարները և օգտագործելով Սիրիայում հայկական համայնքի, ինչպես նաև դիվանագիտական բոլոր ռեսուրսները՝ խորհրդակցություններ անցկացնի տեղի ուժերի հետ և անվտանգության հավելյալ երաշխիքներ ստանա»:

Ամփոփելով պետք է փաստել, որ թեև ահաբեկչության դեմ միջազգային պայքարում ՀՀ հնարավոր գործողությունների վերաբերյալ մասնակիցների դիրքորոշումները տարբեր էին, նրանց մեծ մասը միակարծիք էր այն հարցում, որ ՀՀ-ն պետք է այս հարցում ավելի նախաձեռնող լինի և ունենա սեփական ներդրումը:

Նշենք, որ «Երիտասարդության ձայնը 4. նոր շրջան» ծրագիրն իրականացվում է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ կողմից ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: Ծրագրի առաջնային նպատակներից է բարձրացնել երիտասարդ մասնագետների ներգրավվածությունը քաղաքականության մեջ, հնարավորություն ընձեռել երիտասարդ մասնագետներին նոր մոտեցմամբ հանդես գալու արտաքին քաղաքական խնդիրների վերաբերյալ և նպաստել նոր գաղափարների գեներացիային:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: