ԵՐԵՎԱՆ 30 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ-ը Ադրբեջանին մեղադրում է խոշտանգումների կիրառման մեջ

ՄԱԿ հերթական զեկույցում ասվում է, որ Ադրբեջանի կառավարությունը պատասխանատվության չի ենթարկել վերջին տարիներին խոշտանգումների համար մեղավորներից ոչ մեկին, չնայած կալանավայրերում կտտանքների մասին հարյուրավոր բողոքներին, ասվում է Human Rights Watch-ի հայտարարության մեջ:

Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, ՄԱԿ կոմիտեի հերթական զեկույցը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանն ազատ արձակել անարդարացիորեն բանտերում պահվող իրավապաշտպաններին:

«ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն միանգամայն հստակ հայտարարել է, թե որքան տագնապալի է մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում: Իշխանությունները պետք է անհապաղ ականջալուր լինեն կոմիտեի խորհուրդներին և արդյունավետ հետաքննություն իրականացնեն խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մասին բոլոր պնդումների վերաբերյալ»,-ասել է Human Rights Watch-ի փոխտնօրեն Ռեյչել Դենբերը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 9%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    30 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: