ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի այցը Թուրքմենստան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Աշխաբադում մասնակցել է «Չեզոքության քաղաքականությունը. միջազգային համագործակցությունը հանուն խաղաղության, անվտանգության ու զարգացման» խորագրով միջազգային համաժողովին, որին ներկա են եղել աշխարհի ավելի քան 80 պետությունների նախագահների, օրենսդիր և գործադիր իշխանության ղեկավարների, բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից գլխավորած պատվիրակություններ, մոտ երեք տասնյակ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի խորհրդարանի նախագահ Ակջա Նուրբերդիևայի հետ: Հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը, շնորհավորելով Թուրքմենստանի մշտական չեզոքության 20-ամյակի կապակցությամբ, մասնավորապես նշել է. «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբելյանական 50-րդ նիստին ընդունված մշտական չեզոքության կարգավիճակի մասին բանաձևն ամրագրեց Թուրքմենստանի արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքը, ինչն իր ուղղակի արտացոլումը գտավ նաև երկրի սոցիալ-տնտեսական կյանքում»:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին համաժողովին անձամբ մասնակցելու համար՝ տիկին Նուրբերդիևան խոսել է երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված հարաբերությունների մասին, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, փոխաջակցության և հարուստ ավանդույթների վրա, և որոնք ամուր հենարան են հայ-թուրքմենական միջպետական հարաբերություններում:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանի և Թուրքմենստանի միջև ընթացող գործնական փոխգործակցության ընդլայնումը նոր հնարավորություններ է բացում երկու կողմերի համար: Խոսելով երկու երկրների խորհրդարանական համագործակցության մասին՝ Ազգային ժողովի նախագահը նկատել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ հարաբերությունների օրակարգը հնարավոր է դարձնել առավել ընդգրկուն՝ ներառելով համագործակցության տարբեր ոլորտներ:

Այս համատեքստում կարևորվել է միջխորհրդարանական կապերի աշխուժացման, ինչպես նաև խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի ավելի հաճախակի հանդիպումների հարցը:

Հանդիպմանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: