ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սաուդյան Արաբիան Եմենից հետո հայացքն ուղղում է Սիրիա և Իրաք

Սաուդյան Արաբիան Եմենում արաբական կոալիցիայի ձևավորումից հետո հերթական նախաձեռնությամբ է հանդես գալիս: Միապետությունը գլխավորապես մուսուլմանական 34 երկրներից բաղկացած հակաահաբեկչական կոալիցիա է ստեղծում «ահաբեկչական խմբավորումների դեմ» պայքարը համակարգելու համար: Ինչպես հայտնում է Al-Jazeera-ն̦ կոալիցիայի մեջ մտնում են Թուրքիան̦ Եգիպտոսը̦ Լիբանանը̦ Կատարը̦ Արաբական Միացյալ Էմիրությունները̦ ինչպես նաև մերձավորարևելյան̦ ասիական և աֆրիկյան այլ երկրներ: Կոալիցիայի ստեղծման մասին հայտարարել է սաուդական միապետության պաշտպանության նախարար̦ թագաժառանգի փոխանորդ Մուհամեդ բեն Սալմանը:

Նա նշել է̦ որ կոալիցիան աշխատելու է բոլոր ահաբեկչական խմբավորումների̦ ոչ միայն «Իսլամական պետության» դեմ: Կոալիցիան գործելու է Իրաքում̦ Սիրիայում̦ Լիբիայում̦ Եգիպտոսում և Աֆղանստանում: Եվ սա այն դեպքում̦ երբ նույն Սիրիան և Իրաքը̦ ինչպես նաև Իրանը̦ ներգրավված չեն այս կոալիցիայում:

Սաուդական միապետության հայտարարության մեջ ասվում է̦ որ կոալիացիան գլխավորելու է Սաուդյան Արաբիան̦ որի մայրաքաղաքում էլ տեղակայվելու է «համատեղ գործողությունների կենտրոնակայանը»̦ որը համակարգելու է այս երկրների ջանքերը: Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հայտարարել է̦ որ ռազմական գործողություններն իրականացվելու են տեղի օրենքների համաձայն` համագործակցելով միջազգային հանրության հետ:

Նշենք̦ որ այս երկրներում պաշտոնապես գործում է ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիան̦ ինչպես նաև ավիահարվածներ են իրականացվում Ռուսաստանի կողմից:

«Սիրիայում և Իրաքում գործողությունների պարագայում միջազգային համակարգում է լինելու գերտերությունների և միջազգային կազմակերպությունների հետ»̦ - Մուհամեդ բին Սալմանի խոսքերը մեջբերում է Reuters գործակալությունը: Որպես գլխավոր նպատակ նշվում է «իսլամական ժողովրդին բոլոր տեսակի ահաբեկչական չարիքներից պաշտպանելու պարտքը»:

Արևմտյան լրատվամիջոցները մատնանշում են̦ որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բազմիցս հայտարարել է̦ որ Ծոցի արաբական միապետությունները պետք է ավելին անեն ահաբեկչության դեմ պայքարում: Մյուս կողմից̦ վերծուծաբանները նշում են̦ որ Եմենում ՄԱԿ-ի միջնորդությամբ ընթացող բանակցությունների արդյունքում հրադադար է հաստատվում̦ և նոր կոալիացիայի ստեղծումը նշանակում է̦ որ Սաուդյան Արաբիան մտադիր է ուշադրությունը կենտրոնացնել իր սահմաններից հյուսիս ընկած հակամարտությունների վրա: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: