ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ն Ադրբեջանին սառը պատերա՞զմ է հայտարարում

ԱՄՆ-ը մարդու իրավունքների հետ կապված Ադրբեջանում տիրող իրավիճակի կապակցությամբ ուղղակի հայտարարություններից անցնում է գործնական քայլերի: ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին Կոնգրեսի քննարկմանն է ներկայացրել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ այդ թվում նաև նախագահ Իլհամ Ալիևի մուտքի արտոնագիր հանձնելու արգելք սահմանող օրինագիծը՝ բացատրելով դա Ադրբեջանի կառավարության կողմից տարիներ շարունակ անկախ լրագրողների, ընդդիմադիր գործիչների և քաղաքացիական հասարակության խմբերի ձայները լռեցնելու քաղաքականությամբ: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ կայքում տեղադրված հայտարարության մեջ: «Մենք խոստովանում ենք մեր երկրների միջև ազգային անվտանգության և տնտեսական կարևորագույն կապերի գոյությունը, բայց Միացյալ Նահանգները այլևս չեն կարող անտեսել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման սարսափելի փաստերի նկատամամբ»,- ասել է Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար, կոնգրեսական Քրիս Սմիթը:

Սակայն «2015 թվականի Ադրբեջանի ժողովրդավարական ակտ» վերնագրով օրինագծում Ադրբեջանի նկատմամբ առաջարկվող պատժամիջոցները չեն սահմանափակվում միայն մուտքի արտոնագրերի վրա արգելքով: Օրինագիծը, որով կարող են պատժամիջոցներ սահմանվել Ադրբեջանի կառավարության անդամների դեմ, կտարածվեն նաև գործարար շրջանակների վրա, որոնք առևտուր են անում ԱՄՆ հետ և սերտ հարաբերություններ ունեն իշխանությունների հետ, ինչպես նաև անվտանգության աշխատակիցների, ուժային և դատական իշխանությունների մարմինների վրա: ԱՄՆ-ը նրանց մուտք առաջարկվում է թույլատրել միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցություններին մասնակցելու նպատակով:

Օրինագծով նախատեսվում է նաև ֆինանսական պատժամիջոցներ սահմանել: Մասնավորապես առաջարկվում է արգելափակել ԱՄՆ-ի կողմից ադրբեջանական կառավարության բոլոր ծրագրերի ֆինանսավորումը՝ բացառությամբ մարդասիրական ծրագրերից: Ամերիկյան իշխանություններին առաջակվում է նաև  օգտագործել իրենց լծակներն արգելափակելու միջազգային տարբեր կառույցների կողմից ադրբեջանական կառավարության ծրագրերի ֆինանսավորումը:

Սակայն այսքանով չի սահմանափակվում Ադրբեջանի դեմ առաջարկվող ամերիկյան պատժամիջոցների ցանկը: Օրինագիծն առաջարկում է կալանքի տակ դնել ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց հետ կապված գործարարների, ինչպես նաև նրանց մոտիկ ազգականների բանկային ակտիվները:

Նշվում է, որ պատժամիջոցները կարող են չեղարկվել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը զգալի առաջընթաց հաստատի ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության զարգացման գործում, ինչպես նաև ապահովի ազատ և արդար ընտրությունների անցկացում: Հելսինկյան հանձնաժողովի ղեկավարի կարծիքով անընդունելի է, երբ Ադրբեջանի կառավարության անդամներն ազատ մուտք են գործում ԱՄՆ այն դեպքում, երբ լրագրողները և իրավապաշտպանները գտնվում են ճաղերի հետևում՝ չստանալով անհրաժեշտ իրավաբանական և բժշկական օգնություն:

Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովը, որը հետևում է մարդու իրավունքներին ու միջազգային գործակցությանը 57 երկրում, բավականին ազդեցիկ կառույց է, իսկ նրա ղեկավար Սմիթը համարվում է ամենաազդեցիկ կոնգրեսականներից մեկը, ով ներկայացնում է Կոնգրեսի երկու պալատներում էլ մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը: Բաքվում Վաշինգտոնի հետ հարաբերությունների ներկայիս փուլում հույսեր չունեն, որ կկարողանան արդյունավետ օգտագործել իրենց լոբբիի ներուժը օրինագիծն արգելափակելու համար: Նշենք, որ այս օրինագծի վերաբերյալ Կոնգրեսում լսումների հստակ ամսաթիվը հայտնի կդառնա հունվարի սկզբին:

Հունվարին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում կկայանա Ադրբեջանի հետ ուղղակի կապ ունեցող ևս մեկ քննարկում. արտաքին հարցերով հանձնաժողովը փակ լսումներ կանցկացնի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցով, որին հրավիրված է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    10.10.2024
       
    11.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: