ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սարգսյան-Ալիև հանդիպումը միջազգային մամուլի էջերին

Շվեյցարիայի Բեռն քաղաքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպումը բնավ չի նպաստել հրադադարի ռեժիմի պահպանմանը և սահմանային լարվածության թուլացմանը: Ինչպես տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, միայն նախորդ գիշեր ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված բախումների ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1700 կրակոց, հակառակորդը կիրառել է նաև հաուբից հրանոթ: 

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակի կապակցությամբ այսօր հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը: Պետդեպը մասնավորապես մտահոգություն է հայտնել միջազգայնորեն ճանաչված սահմանի երկայնքով ականանետերի և ծանր հրետանու կիրառման կապակցությամբ, որը հանգեցրել է քաղաքացիական զոհերի:

Նշենք, որ սահմանին տիրող լարվածությունը եղել է Սարգասյան-Ալիև հանդիպման լուսաբանման համատեքստում միջազգային մամուլի թիվ մեկ մտահոգությունը: Այսպես, անդրադառնալով Բեռնում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը՝ Radio Free Europe-ը ուշադրություն է հրավիրում վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման վրա՝ նշելով, որ միայն դեկտեմբերի 17-18-ը հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում զոհվել է 1 ադրբեջանցի և 3 հայ զինվոր: Լրատվական գործակալությունը նաև ընդգծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների այս վերջին հանդիպումը, որն առաջինն էր 2014 թվականի հոկտեմբերից հետո, միայն շատ չնչին առաջընթաց կգրանցի:

Հեղինակավոր Bloomberg պարբերականը ևս Սարգսյան-Ալիև հանդիպման առնչությամբ ընդգծում է սահմանային վերջին լարվածությունը: Նշվում է, որ դեկտեմբերի 1-ից հրադադարի խախտման արդյունքում սահմանին զոհվել է առնվազն 7 հայ և 3 ադրբեջանցի զինծառայող: Bloomberg-ը նաև ընդգծում է, որ լայնամասշտաբ թշնամական գործողությունների վերականգնումը սպառնում է Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքներին:

Inosmi.ru-ն իր հերթին գրում է, որ երկարատև ընդհատումից հետո Սրագսյան-Ալիևը հանդիպումը կարելի է համարել արդյունավետ, քանի որ այն փրկեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացը: Այդ գործում մեծ նպաստ է ունեցել ԵԱՀԿ-ում եռանախագահող Շվեյցարիան, գրում է usnews.com-ը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Բեռնում կայացած հանդիպմանը կողմերը գլխավորապես քննարկել են սահմանին տիրող ներկայիս իրավիճակը: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպման արդյունքում համատեղ հայտարարությամբ հանդես չեն եկել: ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հույս է հայտնել, որ կողներին կհաջողվի անցում կատարել հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ երկխոսության առարկային:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    07.12.2024
       
    08.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: