Քննարկում Ստեփանավանում. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կարևոր է հանրությունների մերձեցումը
«Երիտասարդության ձայնը 4. նոր շրջան» ծրագրի վերջին թրեյնինգը տեղի ունեցավ Ստեփանավան քաղաքում դեկտեմբերի 14-ին ՀՀ արտաքին քաղաքականությամբ և միջազգային հարաբերություններով հետաքրքրված ակտիվ երիտասարդների մասնակցությամբ, ում միացել էին նաև Երևանի հանդիպումներին առավել մեծ ակտիվություն ցուցաբերած մասնակիցները: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթաց՝ բանակցություններ և քաղաքացիական նախաձեռնություններ. ահա այս հիմնական թեման էր, որ Ստեփանավանում բուռն քննարկման առարկա դարձավ՝ էլ ավելի բարձրացնելով երիտասարդների հետաքրքրությունը թեմայի շուրջ:
Մինչև քննարկում-բանավեճի անցնելը թե՛ բանակցային գործընթացի, թե՛ քաղաքացիական նախաձեռնությունների վերաբերյալ ոլորտի երկու փորձագետներ հանդես եկան զեկույցներով: Անդրադառնալով հակամարտությունների կարգավորման գործընթացում քաղաքացիական նախաձեռնությունների (Track 2) դերին՝ փորձագետը նշեց, որ Track 2-ի կարևորությունն այն է, որ այն ուղղված է ոչ ֆորմալ մթնոլորտում հակամարտող կողմերի հասարակությունների միջև փոխգործակցության միջոցով քաղաքական դաշտում փոխելու պատկերացումներ և կոտրելու կարծրատիպեր՝ ստեղծելով մթնոլորտ, որ հնարավոր է հասնել խաղաղության: Նրա խոսքով՝ Track 2-ը հակամարտող կողմերի միջև երկխոսության և վստահության կամուրջների ստեղծման գործիք է, որը, սակայն, ոչ թե փոխարինում է Track 1-ին, այլ լրացնում է վերջինիս: Նշելով Track 2-ի կարևորության մասին՝ փորձագետը հավելեց, որ այն հատկապես արժևորվում է, երբ բանակցությունները գտնվում են փակուղում և ոչ պաշտոնական հարթակների ստեղծման անհրաժեշտություն է առաջանում, որտեղ կքննարկվեն նոր և առաջին հայացքից անհավանական թվացող գաղափարներ:
Արդեն քննարկումների փուլում, ինչպես նաև իրենց անհատական աշխատանքներում հանդիպման մասնակիցները կիսվեցին իրենց տեսակետներով, թե ինչ կարևորություն ունի Track 2-ը հակամարտությունների կարգավորման գործընթացում և հանդես եկան առաջարկներով, թե որոնք կարող են լինել քաղաքացիական նախաձեռնությունների դերը Ղարաբաղյան հակամարտության համատեքստում: Մասնակիցներից գրեթե բոլորը նշեցին հակամարտության կարգավորման գործընթացում հայ և ադրբեջանական հասարակությունների մերձեցման կարևորությունը: Էրիկ Իսրայելյանի կարծիքով՝ սա կարելի է սկսել երկու հանրությունների ակտիվ երիտասարդների միջև քննարկումներ սկսելով որևէ չեզոք թեմայի ներքո, ինչը հնարավորություն կտա երիտասարդներին աշխատելու միմյանց հետ և ոչ թե միմյանց դեմ: Միսաք Մխոյանն էլ առաջարկեց հայերի և ադրբեջանցիների համար դասախոսությունների, քննարկումների կազմակերպում, որը կնպաստի միմյանց նկատմամբ բացասական կարծիքի փոխակերպմանը և կբերի այն գիտակցման, որ պատերազմը որևէ լավ բանի չի կարող հանգեցնել: Կարևորագույն խնդիր է հակահայկական և հակաադրբեջանական քարոզչության դադարեցումը սոցցանցերում, սա կարող է փոխել ընդհանուր տրամադրվածությունը: Նման կարծիք է հայտնել Ռուբեն Այվազյանը:
Նշենք, որ «Երիտասարդության ձայնը 4. նոր շրջան» ծրագիրն իրականացվում է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության կողմից ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 88%
Քամի՝ 1,54 կմ/ժ