ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 208,35 դրամ ԱՐԾԱԹ - 417,26 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 665,38 դրամ

Քննարկում Ստեփանավանում. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կարևոր է հանրությունների մերձեցումը

«Երիտասարդության ձայնը 4. նոր շրջան» ծրագրի վերջին թրեյնինգը տեղի ունեցավ Ստեփանավան քաղաքում դեկտեմբերի 14-ին ՀՀ արտաքին քաղաքականությամբ և միջազգային հարաբերություններով հետաքրքրված ակտիվ երիտասարդների մասնակցությամբ, ում միացել էին նաև Երևանի հանդիպումներին առավել մեծ ակտիվություն ցուցաբերած մասնակիցները: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթաց՝ բանակցություններ և քաղաքացիական նախաձեռնություններ. ահա այս հիմնական թեման էր, որ Ստեփանավանում բուռն քննարկման առարկա դարձավ՝ էլ ավելի բարձրացնելով երիտասարդների հետաքրքրությունը թեմայի շուրջ:

Մինչև քննարկում-բանավեճի անցնելը թե՛ բանակցային գործընթացի, թե՛ քաղաքացիական նախաձեռնությունների վերաբերյալ ոլորտի երկու փորձագետներ հանդես եկան զեկույցներով: Անդրադառնալով հակամարտությունների կարգավորման գործընթացում քաղաքացիական նախաձեռնությունների (Track 2) դերին՝ փորձագետը նշեց, որ Track 2-ի կարևորությունն այն է, որ այն ուղղված է ոչ ֆորմալ մթնոլորտում հակամարտող կողմերի հասարակությունների միջև փոխգործակցության միջոցով քաղաքական դաշտում փոխելու պատկերացումներ և կոտրելու կարծրատիպեր՝ ստեղծելով մթնոլորտ, որ հնարավոր է հասնել խաղաղության: Նրա խոսքով՝ Track 2-ը հակամարտող կողմերի միջև երկխոսության և վստահության կամուրջների ստեղծման գործիք է, որը, սակայն, ոչ թե փոխարինում է Track 1-ին, այլ լրացնում է վերջինիս: Նշելով Track 2-ի կարևորության մասին՝ փորձագետը հավելեց, որ այն հատկապես արժևորվում է, երբ բանակցությունները գտնվում են փակուղում և ոչ պաշտոնական հարթակների ստեղծման անհրաժեշտություն է առաջանում, որտեղ կքննարկվեն նոր և առաջին հայացքից անհավանական թվացող գաղափարներ:

Արդեն քննարկումների փուլում, ինչպես նաև իրենց անհատական աշխատանքներում հանդիպման մասնակիցները կիսվեցին իրենց տեսակետներով, թե ինչ կարևորություն ունի Track 2-ը հակամարտությունների կարգավորման գործընթացում և հանդես եկան առաջարկներով, թե որոնք կարող են լինել քաղաքացիական նախաձեռնությունների դերը Ղարաբաղյան հակամարտության համատեքստում: Մասնակիցներից գրեթե բոլորը նշեցին հակամարտության կարգավորման գործընթացում հայ և ադրբեջանական հասարակությունների մերձեցման կարևորությունը: Էրիկ Իսրայելյանի կարծիքով՝ սա կարելի է սկսել երկու հանրությունների ակտիվ երիտասարդների միջև քննարկումներ սկսելով որևէ չեզոք թեմայի ներքո, ինչը հնարավորություն կտա երիտասարդներին աշխատելու միմյանց հետ և ոչ թե միմյանց դեմ: Միսաք Մխոյանն էլ առաջարկեց հայերի և ադրբեջանցիների համար դասախոսությունների, քննարկումների կազմակերպում, որը կնպաստի միմյանց նկատմամբ բացասական կարծիքի փոխակերպմանը և կբերի այն գիտակցման, որ պատերազմը որևէ լավ բանի չի կարող հանգեցնել: Կարևորագույն խնդիր է հակահայկական և հակաադրբեջանական քարոզչության դադարեցումը սոցցանցերում, սա կարող է փոխել ընդհանուր տրամադրվածությունը: Նման կարծիք է հայտնել Ռուբեն Այվազյանը:

Նշենք, որ «Երիտասարդության ձայնը 4. նոր շրջան» ծրագիրն իրականացվում է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության կողմից ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 52%
Քամի՝ 15 կմ/ժ
20 C°
 
16°  27° 
22.09.2020
15°  27° 
23.09.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: