ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ է խոստանում հրե կապիկի տարին

Հրե կամ կարմիր կապիկի նշանի տակ 2016 թվականը խոստանում է լինել վառ̦ բուռն իրադարձություններով լեցուն̦ թեթև և ուրախ: Այս տարվա իրադարձությունները լինելու են անկանխատեսելի̦ իսկ երբեմն էլ` անտրամաբանական̦ ճիշտ այնպիսին̦ ինչպիսին կարմիկ կապիկն է: Ամեն ինչ կարող է փոխվել շատ արագ և անսպասելի: Հիշեք̦ որ կապիկը հովանավորելու է ձեր ձեռնարկած բոլոր փոփոխությունները: Նա բարյացկամ է լինելու բոլոր նրանց նկատմամբ̦ ովքեր ինքնուրույն որոշում են կայացնում և գնում դեպի իրենց նպատակը: Ամեն դեպքում̦ այս տարի խորհուրդ չի տրվում լուրջ ծրագրեր մշակել̦ քանի որ հրե կապիկն ամեն վայրկյան կարող է խառնել բոլոր խաղաքարտերը:  

Ի դեպ̦ կապիկի տարին սկսվում է ոչ թե հունվարի 1-ին̦ ինչպես մենք սովոր ենք̦ այլ փետրվարի 8-ին: Այս նշանի համար ամենահաջող ամիսը հուլիսն է լինելու: Այս տարի ծնված մարդկանց տարերքը կրակն է̦ գույնը` կարմիր: Հենց այս գույնի քարերը՝ ռուբինը, նռնաքարը, սաթը̦ հաջողություն կբերեն մարդկանց:

Կենդանակերպի բոլոր նշաններին կապիկի տարին նոր հարաբերություններ սկսելու և սեր գտնելու հնարավորություն կտա̦ թեև խորհուրդ է տրվում չշտապել ամուսնության հարցում̦ քանի որ կապիկն այս տեսանկյունից բավական թեթևամիտ է: Փոխարենը̦ մեծ վերելքներ են սպասվում կարիերայում: Կենդանակերպի մի շարք նշանների շահույթի աղբյուրներն ավելանալու են:

Տարին խորհուրդ է տալիս կենդանակերպի բոլոր նշաններին ուշադրությամբ հետևել իրենց առողջությանը: Մի կարևոր փաստ ևս: Կապիկի տարին կանխատեսում է̦ որ իրարից նեղացած մարդիկ անպայման հաշտվելու են: Մեզ մնում է միայն միմյանց ընդառաջ գնալ:

2016-ը ձեր նախընտրած ուղղությամբ կյանքը փոխելու ճիշտ ժամանակն է: Բաց չթողնեք այդ հնարավորությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 81%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    7 C°
     
    22°  10° 
    19.05.2024
    22°  10° 
    20.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: