ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բրունեյի սուլթանն արգելել է նշել Սուրբ Ծնունդը

Բրունեյի սուլթան Հասանալ Բոլկիահը երկրի քաղաքացիներին զգուշացրել է, որ Սուրբ Ծնունդը նշել ցանկացողները կարող են ազատազրկվել մինչև 5 տարով: Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ հղում կատարելով The Telegraph-ին:

Պահպանողական մահմեդական երկրի իշխանությունները հայտարարել են, որ ազատազրկումը կարող է վերաբերել ցանկացած մահմեդականի, որը կցանկանա շնորհավորական բացիկ ուղարկել կամ Սանտա Կլաուսի շոր հագնել: Միաժամանակ, այլ կրոնների ներկայացուցիչներին թույլատրվում է նշել Սուրբ Ծնունդը, բայց միայն «սեփական շրջապատում»:

Կրոնի հարցերի նախարարության հայտարարությունում նշվում է, որ «Սուրբ Ծննուդը հրապարակավ նշելը կարող է վնասել մահմեդականների հավատին»:

Մահմեդականները կազմում են Բրունեյի բնակչության 65 տոկոսը: Շատ քաղաքացիներ իրենց դժգոհությունն են հայտնել իշխանությունների արգելքի առթիվ և սոցիալական ցանցերում սկսել են սուրբծննդյան լուսանկարներ տեղադրել #MyTreedom հեշթեգով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    16 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: