ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանն ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցնե՞ր կսահմանի

Ադրբեջանի խորհրդարանի քաղաքականության ու պետականաշինության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ռովշան Ռզաևը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ. որքան էլ որ տարօրինակ է հնչում, խոսքը «ԱՄՆ-ում մարդու իրավունքների մասին» բանաձևի մասին է։

Այն դիտարկվելու է Ադրբեջանի խորհրդարանի՝ միջազգային ու միջխորհրդարանական կապերի և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովների համատեղ նիստում։ Դրանում նշված է, որ Ադրբեջանն իր անկախության տարիներին «բազմիցս բախվել է» ԱՄՆ տարբեր կազմակերպությունների երկակի չափորոշիչների քաղաքականությանը՝ մասնավորապես նրանց մեղադրելով«տարբեր պատրվակներով»  Ադրբեջանի ներքին ու արտաքին քաղաքականությանը միջամտելու փորձերի մեջ։ Օրինագծի տեքստում հեղինակն ընդգծում է, որ ԱՄՆ-ը ձեռնպահ է մնում մարդու իրավունքների վերաբերյալ կարևոր փոստաթղթերի ստորագրումից: Մասնավորապես նշվում է, որ ԱՄՆ-ը վավերացրել է մարդու իրավունքների մասին ՄԱԿ-ի 14 հիմնարար փաստաթղթերից 4-ը և Սոմալիի հետ հանդիսանում է այն եզակի երկիրը, որը չի ստորագրել երեխաների իրավունքների մասին կոնվենցիան:

Նախագծում ադրբեջանցի խորհրդարանականն առաջարկում է կասեցնել ԱՄՆ-ի հետ համագործակցությունն էներգետիկ, անվտանգության ու ռազմական ոլորտներում, կասեցնել Աֆղանստանում ադրբեջանցի զինվորականների խաղաղապահ առաքելությունը, արգելել Ադրբեջանի տարածքով ԱՄՆ-ի ռազմական ու այլ բեռների տարանցումը, ինչպես նաև այդ նպատակով Ադրբեջանի ենթակառուցվածքների օգտագործումը, ԱՄՆ-ի քաղաքացիների որոշ խմբերի մուտքի արտոնագիր չտրամադրել, ինչպես նաև սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի պաշտոնից ԱՄՆ-ին հեռացնելու ընթացակարգ։

Նշենք, որ սա ադրբեջանցի օրենսդիրների պատասխան է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի կողմից դեկտեմբերի 17-ին Կոնգրեսին ներկայացրած «Ադրբեջանի ժողովրդավության ակտ 2015» օրինագիծին, որը նախատեսում է Ադրբեջանի պաշտոնատար անձանց, այդ թվում՝ երկրի նախագահի դեմ պատժամիջոցներ սահմանել, ինչպես նաև վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները։

Բաքվում համոզված են, որ ամերիկյան օրենքի այս նախագծի ընդունումը տեղի է ունեցել հայկական լոբբի ազդեցությամբ ղարաբաղյան հակամարտության գոտում «ադրբեջանական զինուժի գրանցած հաջողություների» ֆոնին: «Ադրբեջանում մարդու իրավունքների վատ վիճակի մասին զեկույցներով փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ Ղարաբաղում հայերը չեն կարող համատեղ ապրել ադրբեջանցիների հետ», -  վստահ է Մեջլիսի քաղաքականության ու պետականաշինության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալի Հուսեյնլին:

Նշենք, որ ադրբեջանական օրենքի նախագծում ի թիվս այլ պահանջների ասվում է, որ ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցները կարող են չեղարկվել, եթե  վերջինս ադրբեջանամետ մոտեցում որդեգրի ղարաբաղյան հակամարտության կողմերի նկատմամբ: Այսինքն՝ անուղղակիորեն ընդունելով Բաքվի կողմից սահմանային լարվածության նախաձեռնելու փաստը՝ նրանք  անուղղակիորեն նաև խոստովանում են բանակցությունների սեղանին իրենց դիրքերի թուլացումը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    10.10.2024
       
    11.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: