ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամփոփվել են «Երիտասարդական մրցանակաբաշխություն 2015» մրցույթի արդյունքները

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ամփոփել է տարվա ընթացքում երիտասարդական հասարակական սեկտորի հետ կատարված աշխատանքը: ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, բավարար գնահատելով պետական երիտասարդական քաղաքականության արդյունքները, նշեց, որ հաջողվել է հաստատել Երիտասարդական աշխատողի ինստիտուտի վերաբերյալ Կառավարության արձանագրային որոշումը, որով Հայաստանում առաջին անգամ փորձ է կատարվում ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել Երիտասարդական աշխատող հասկացությունը, ինչը լայն թափով զարգանում է ողջ աշխարհում:

Փոխնախարարն իր խոսքում ընդգծեց, որ նախարարությունը 2015 թվականի ընթացքում շարունակել է իր դրամաշնորհային քաղաքականությունը: 46 կազմակերպությունների տրամադրվել են շուրջ 65 միլիոն դրամի դրամաշնորհներ: «Կարծում եմ, որ համակարգը, որոշ թերություններ, խնդիրներ ունենալով հանդերձ, բարեհաջող ընթացք և արդյունավետություն է արձանագրում: Այն հարմար գործիք է պետության հետ ֆինանսական հարաբերությունների մեջ մտնելու համար: Այն թափանցիկ և արժանահավատ է բոլոր կողմերի համար, ինչը մեզ համար կարևոր հանգամանք է», - նշեց Արսեն Քարամյանը:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալն ամփոփեց նաև արդեն ավանդական դարձած «Երիտասարդական մրցանակաբաշխություն 2015»-ի արդյունքները` պարգևատրելով մրցանակների արժանացած լավագույն 14 հասարակական կազմակերպություններին:

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը «Երիտասարդական մրցանակաբաշխություն 2015» մրցույթի արդյունքում ճանաչվել է տարվա երիտասարդական մայրաքաղաք Ստեփանավանում ծրագիր իրականացրած լավագոււյն երիտասարդական հասարակական կազմակերպություն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    20 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: