Վրաստանի ներքաղաքական կյանքը 2015թ-ին. ամփոփում

2015 թվականը Վրաստանի համար համեմատաբար բարդ և միևնույն ժամանակ հագեցած տարի էր: Հայաստանի հյուսիսային հարևանի թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական կյանքում արձանագրվեցին ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ որոշակի բարդություններ: Համառոտ անդրադառնանք, թե ինչպիսին էր 2015-ը Վրաստանի համար.
Ներքաղաքական կյանք
2015թ-ին Վրաստանի ներքաղաքական գործընթացները բավական սերտորեն կապված էին երկրի տնտեսական վիճակով: Տարին սկսելով լարիի շուրջ 30% ինֆլյացիայով՝ ողջ տարվա ընթացքում իշխող «Վրացական երազանքը» փորձում էր տարբեր լուծումներ գտնել աստիճանաբար խորացող տնտեսական խնդիրների համար: Ռուսաստանից դրամական տրանսֆերտների նվազումը, պարբերաբար գրանցվող գնաճը, գործազրկության մակարդակի պահպանումը բավական լուրջ մարտահրավերների էին իշխանությունների և մասնավորապես կառավարության համար: Իրավիճակն առավել էր բարդանում, երբ ընդդիմությունը, հատկապես՝ «Միացյալ ազգային շարժումը» սկսում էր շահարկել առկա խնդիրները: Այս ամենն, անշուշտ անդրադառնում էր նաև հանրային տրամադրությունների վրա և, որպես դրա դրսևորում, մի քանի անգամ ականատես եղանք ընդդիմության կողմից կազմակերպված բազմամարդ բողոքի ակցիաների:
Աճող դժգոհությունների ֆոնին կառավարությունը փորձում էր մանևրել տարաբնույթ տնտեսական բարեփոխումների, անգամ կադրային փոփոխությունների միջոցով: Այս առումով հարկ է նշել, որ 2015 թվականին Վրաստանի կառավարության կազմում տեղի ունեցան մի շարք փոփոխություններ, որոնք ներառեցին այնպիսի գերատեսչություններ, ինչպիսիք են արտաքին գործերի, էկոնոմիկայի, պաշտպանության և այլ նախարարությունները: Հատկանշական է նաև այն, որ որոշակի վերադասավորումների տեղի ունեցան նաև խորհրդարանում. տարբեր հակասություններ ի հայտ եկան «Վրացական երազանք» կոալիցիայի մեջ, բացի այդ պառակտում եղավ «Միացյալ ազգային շարժման» կազմում և կուսակցությունը լքած որոշ պատգամավորներ ստեղծեցին իրենց առանձին ընդդիմադիր ֆրակցիան:
Ներքաղաքական գործընթացների գագաթնակետը թերևս դարձավ դեկտեմբերի 23-ին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը: Չնայած տարբեր մեկնաբանություններին՝ առավել տրամաբանական է այդ քայլը դիտարկել «Վրացական երազանքի»՝ 2016թ-ի խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու տրամաբանության համատեքստում:
Ներքաղաքական գործընթացների շարքում թերևս պետք է առանձնացնել «Ռուսթավի 2» հեռուստաալիքի շուրջ եղած զարգացումները: Վերջինիս նախկին սեփականատիրոջ հայցը դատարան՝ իրավունքների վերականգնման համար, ընդդիմության կողմից ընկալվեց և սկսվեց ներկայացվել որպես հարձակում այլընտրանքային կարծիքի, խոսքի ազատության և մամուլի ազատության նկատմամբ: Ավելին, ընդդիմության այս մեկնաբանությունները տարածվեցին նաև Վրաստանի եվրոպական գործընկերների շրջանում և անգամ տարբեր դեսպաններ հանդես եկան նախազգուշացնող հայտարարություններով:
2015թ-ի ներքաղաքական զարգացումներից հիշարժան է նաև այն, որ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի նկատմամբ հայտարարվեց միջազգային հետախուզում, սակայն Ինտերպոլը հրաժարվեց գործին ընթացք տալ՝ տեսնելով քաղաքական դրդապատճառներ: Մի քանի ամիս անց Վրաստանի արդարադատության նախարարությունը նախաձեռնեց և ավարտին հասցրեց Սահակաշվիլիին Վրաստանի քաղաքացիությունից զրկելու գործընթացը՝ հիմք ընդունելով նրա ուկրաինական քաղաքացիությունը:
Ընդհանուր առմամբ, եթե փորձենք ամփոփել Վրաստանի ներքաղաքական տարին, ապա կարող ենք միանշանակ պնդել, որ տարվա կեսերից արդեն երկրում մեկնարկել և աստիճանաբար ակտիվանում էին 2016թ-ի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները: Թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը միանշանակ հստակ գիտակցում են, որ բավական անելիքներ ունեն: Այս մասին են վկայում նաև վերջին մի քանի սոցհարցումների արդյունքները, որոնց համաձայն՝ հիմնական երկու ուժերի՝ իշխող «Վրացական երազանք» և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունների նկատմամբ հանրային աջակցությունը տատանվում է մոտ 13-15%-ի միջակայքում, իսկ չկողմնորոշված կամ հիասթափված քաղաքացիների քանակը բավական մեծ է:
-
10:14
Ինչ է «կապիկի ծաղիկը» և ինչպես է փոխանցվում մարդուն
-
08:42
Բլինքենը հայտարարել է Ղազախստանի համար հակառուսական պատժամիջոցների հետևանքները նվազագույնի հասցնելու մասին
-
00:45
Ստեփանակերտում տեղադրվել է Անդրեյ Սախարովի հուշարձանը
-
00:22
Թուրքիան կաջակցի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ պայմանով
-
00:07
Բայդենը ստորագրել է Ուկրաինային 40 միլիարդ դոլար հատկացնելու մասին օրինագիծը
-
23:16
Վարչապետի աթոռը զավթածի կողմից որևէ համաձայնություն, որը ձեռք կբերվի այս օրերին, լեգիտիմ չէ․ Արթուր Վանեցյան
-
22:55
«Գազպրոմը» հաստատել է, որ դադարեցրել է Ռուսաստանից Ֆինլանդիա բնական գազի մատակարարումը
-
22:34
Վաղը անհնազանդության ակցիաներ և հանրահավաք չենք անցկացնի, կքննարկենք բովանդակային հարցեր. Իշխան Սաղաթելյան
-
19:37
Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել․ կա վիրավոր
-
18:34
Միրզոյանը ողջունել է եԽ-ում Իռլանդիայի մեկնարկող նախագահության առաջնահերթությունները
-
17:17
ԱՄՆ-ը Ուկրաինային 40 մլրդ ԱՄՆ դոլարի հավելյալ օգնություն է տրամադրելու
-
16:35
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
15:28
Բաքուն փորձում է լեգիտիմացնել իր հաջորդ ագրեսիան Արցախի կամ Հայաստանի դեմ. Le Figaro-ի փոխտնօրեն
-
14:11
FlyOne Armenia-ն ոչ կանոնավոր ուղիղ չվերթներ կիրականացնի Երևան-Անթալիա-Երևան երթուղով
-
14:02
ՊՆ-ն հերքում է հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ գնդակոծության մասին լուրերը
-
14:00
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը. Փրայսը՝ Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպման մասին
-
13:33
Արարատ Միրզոյանը սերբ գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի մանրամասները
-
12:29
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Շվեյցարիա
-
12:17
Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ․ Արմեն Գրիգորյան
-
10:22
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
օրվա
շաբաթվա
ամսվա
-
20:35
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)
-
19:06
Փաշինյանը Զարեհ Սինանյանին գործուղում է Լիբանան, Սիրիա և Իրան
-
08:54
Կրկնազատիկ (Նոր կիրակի)
-
09:04
Բաքուն պետք է կոնկրետացնի՝ որ տարածքներն է տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևին
-
11:20
Ցեղասպանության 107-րդ տարելից. աշխարհի արձագանքն ու Թուրքիայի ժխտողականությունը
-
18:23
Լևոն Արոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ․ Սերժ Սարգսյան
-
16:57
Բայդենը խոստացել է, բարեփոխումներ է նախապատրաստել Մեքսիկայից այցելուներին քաղաքացիության տրամադրման մասով
-
18:06
Սպառողական գների ինդեքսն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 7,8 %
-
18:20
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ
-
00:39
Պուտինն ասել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից
Խոնավություն՝ 24%
Քամի՝ 1,03 կմ/ժ