ԱՄՆ-ն Ադրբեջանի դեմ երկրորդ օրինագիծն է պատրաստում. նախկին դեպան
Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը հանդես է եկել սենսիացիոն հայտարարությամբ, գրում է haqqin.az-ը: Նրա խոսքերով՝ Վաշինգտոնն Ադրբեջանի դեմ պատրաստում է երկրորդ օրինագիծը, որը ներկայացրել է սենատոր Կարդինը: Այս օրինագիծը, ենթադրվում է, որ ավելի խիստ է լինելու քան նախորդը, քանի որ նախատեսում է Մագնիտսկու օրինագծի նախատիպի տարածումն Ադրբեջանի վրա:
«Համաներման մասին վերջին հրամանը Ադրբեջանի համար իրավիճակը դեպի լավը փոխելու իսկապես կորսված հնարավորություն է։ Դա հաստատում է նաև այն, ինչի մասին ես երկար ժամանակ ասել եմ, որ Բաքվի ռեպրեսիվ ռեժիմն իր համար սպառնալիք է տեսնում Արևմուտքի հետ մերձեցման մեջ։ Ես չեմ կարող ասել, թե ինչ են մտածում Ադրբեջանի իշխանությունները, սակայն թվում է, թե նրանք պարզապես որոշել են Արևմուտքին ցույց տալ, որ շահագրգռված չեն լավ հարաբերություններ ունենալով։ Այնպես որ դա նրանց ընտրությունն է և ոչ թե մեր հարկադրանքը», - նշել է նա Turan-ի հետ հարցազրույցում:
Հիշեցնենք, որ դեկտեմների 17-ին ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիստոֆեր Սմիթի Կոնգրեսին էր ներկայացրել «Ադրբեջանում ժողովրդավարության համար ակտ» օրինագիծը։ Այն նախատեսում է Ադրբեջանի պաշտոնատար անձանց, այդ թվում՝ երկրի նախագահի դեմ պատժամիջոցներ սահմանում, ինչպես նաև ադրբեջանական կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորման դադարեցում այնքան ժամանակ մինչև որ չլուծվեն այդ երկրում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրները։
Սրան ի պատասխան՝ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռովշան Ռզաևը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ: «ԱՄՆ-ում մարդու իրավունքների մասին» ծիծաղաշարժ վերնագրով բանաձևում ադրբեջանցի խորհրդարանականն առաջարկում է կասեցնել ԱՄՆ-ի հետ համագործակցությունն էներգետիկ, անվտանգության ու ռազմական ոլորտներում, արգելել Ադրբեջանի տարածքով ԱՄՆ-ի ռազմական ու այլ բեռների տարանցումը, սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի պաշտոնից ԱՄՆ-ին հեռացնելու ընթացակարգ և այլն։ Այս օրինագիծը ներկայացվել է Ադրբեջանի խորհրդարանի այսօրվա լիագումար նիստում: Փաստաթուղթը խորհրդարանի նախագահ Օգտայ Ասադովի հանձնարարականով կդիտարկվի խորհրդարանի՝ մարդու իրավունքների, իրավական քաղաքականության ու պետականաշինության հարցերով, միջազգային հարաբերությունների ու միջխորհրդարանական կապերի հանձնաժողովներում։ Ադրբեջանցի խորհրդարանականների կողմից քննարկվող այս օրինագծի միայն վերնագիրը հերթական անգամ ապացուցում է, որ Բաքվում կորցրել են իրականության զգացումը:
այլ նյութեր այս թեմայով
- Խոշորացույց․ Բաքվի՝ ժողովրդավար ու խաղաղասեր լինելու իմիտացիան «Խոշորացույց» հաղորդման շրջանակներում անդրադարձել ենք Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության, վերջին...
- Բաքվում բողոքի համր ցույց է Ձերբակալվել է երկու ակտիվիստ։
- «Բումերանգի էֆեկտը սպառնում է հարվածել ռեժիմին». Ադրբեջանում ակտիվանում է ընդդիմությունը Հունվարի 19-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բազմահազարանոց ցույց է կազմակերպվել՝ Մեհման Հուսեյնովին ու մյուս...
- 2018-ին Ադրբեջանում անակնկալների պակաս չզգացվեց Ադրբեջանի և Եվրոպայի հարաբերությունները բազմաշերտ են` դրանք շահավետ տնտեսական և դժվար քաղաքական հարաբերություններ...
- Ադրբեջանում արգելափակվել է az24saat.org կայքը Ադրբեջանում խոսքի ազատությունն ու մամուլը գտնվում են ճնշումների տակ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ