ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախընտրական մրցապայքարն ԱՄՆ-ում. վերջին զարգացումներ

Ներկայումս Միացյալ Նահանգներում որպես 2016 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու են հանդես գալիս այն քաղաքական գործիչներն, ում հայացքներն առաջնահերթ ուղղված են ազգային անվտանգության պահպանմանը: Ամերիկյան հասարակության կարծիքով ամերիկյան քաղաքական կյանքում առկա է որոշակի լճացում, և մեծ ցանկություն կա այնտեղ նորություն ու թարմություն ներմուծելու: Վերջին հարցումների տվյալներով` ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետականների առաջատար թեկնածուն միլիարդատեր Դոնալդ Թրամփն է, իսկ դեմոկրատների թիվ մեկ թեկնածուն` ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

«Իմ վարկանիշը կտրուկ բարձրացել է, մինչդեռ մյուս թեկնածուներինն իջել է այս ընթացքում: Իսկ պատճառն այն է, որ մարդիկ տեսնում են ինձ որպես իրենց լավագույն պաշտպան: Ես մինչև վերջ պայքարելու եմ ԱՄՆ քաղաքացիների անվտանգության համար», - օրերս հայտարարել է Թրամփն, ում սատարում է հարցված ընտրազանգվածի շուրջ 41%-ը: Նրա հիմնական մրցակից, սենատոր Մարկո Ռուբիոն ու բժիշկ Բեն Քարսոնը անցել են հետին պլան՝ ունենալով ձայների համապատասխանաբար 17 և 16 տոկոսն, իսկ հանրապետականների նախկին ֆավորիտ Ջորջ Բուշի կրտսեր եղբայր ​​Ջեբ Բուշն արժանացել է հարցվածների միայն 5%-ի համակրանքին:

Բանն այն է, որ միգրացիոն ճգնաժամի այս խիստ լարված փուլում Թրամփի հիմնական հաղթաթուղթը հենց ապօրինի միգրացիայի դեմ պայքարն է: Նա խոստացել է ամրապնդել երկրի հակամիգրացիոն քաղաքականությունը, մասնավորապես` ընդդեմ մահմեդականների ու մեքսիկացիների, ինչպես նաև ջանքերը կենտրոնացնել ԱՄՆ զինված ուժերում ռազմական ուժի վերածննդի վրա:

Ահաբեկչության և միգրացիայի հետ կապված թեմաներն առաջատար տեղ են զբաղեցնում նաև դեմոկրատների բանավեճերում: Այն բանից հետո, երբ Ջոզեֆ Բայդենը հրաժարվեց առաջադրվել նախագահի 2016 թ. ընտրություններում, դեմոկրատների առաջատարն է դարձել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Սակայն, չնայած այն հանգամանքին, որ դեմոկրատների շրջանում Քլինթոնն այժմ ամենաուժեղ թեկնածուն է, Միացյալ Նահանգների ընտրությունները միշտ էլ բնութագրվում են անակնկալներով և բնավ պարտադիր չէ, որ հենց ֆավորիտները հաղթեն վերջնական արդյունքներով: Վելին, ըստ վերջին հարցումների, Քլինթոնի վայելած ժողովրդականությունը բավական նվազել է՝ նոր հնարավորություններ բացելով իր հակառակորդների առաջ:  

Վերջին շրջանում Թրամփն ավելի կտրուկ հարձակողական դիրք է բռնել Հիլարի Քլինթոնի հանդեպ՝ ձգտելով ստանալ նրա հրաժարականը նախագահի թեկնածությունից: Այդ դեպքում դեմոկրատներից Թրամփի դեմ դուրս կգար Բեռնի Սանդերսը, ինչը հայտնի բիզնեսմենին բավականին իրատեսական հնարավորություն կտար հաղթելու: Սանդերսն, ում աջակցում են հիմնականում ձախերն, ի տարբերություն իր համակուսակիցների, ավելի շատ կենտրոնացել է ԱՄՆ միջին խավին տնտեսական օգնություն տրամադրելու վրա: Իսկ ինչ վերաբերում է ահաբեկչության դեմ պայքարին, Սանդերսը կարծում է, որ ԱՄՆ գործողությունները պետք է համաձայնեցված լինեն Մերձավոր Արևելքում իր դաշնակիցների գործողություններին: Սանդերսի կարծիքով Բաշար ալ Ասադի դեմ պայքարը պետք է ներկայիս սպառնալիքների ֆոնին երկրորդ պլան մղվի և ԱՄՆ ջանքերն ուղղվեն «Իսլամական պետության» դեմ̦ ինչին հակառակ` Քլինթոնը պնդում է, որ երկուսի հետ էլ հավասարապես պետք է պայքարել, քանի որ երկուսն էլ չարիք են հանդիսանում ԱՄՆ համար:

Հիշեցնենք, որ հանրապետականների կողմից Միացյալ Նահանգների նախագահության պաշտոնական թեկնածուի անունը կհրապարակվի հուլիսի 18-21-ին՝ կուսակցության համագումարի շրջանակներում, իսկ դեմոկրատներն իրենց համապատասխան արդյունքները կհրապարակեն օրեր անց՝ հուլիսի 25-28-ին: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    22°  10° 
    19.05.2024
    22°  10° 
    20.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: