ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալիևի կողմից վերահսկողության կորուստը հաստատող երկու ցուցիչ

Նավթի համաշխարհային գների անկումը հարևան Ադրբեջանում ստեղծել է բավական բարդ իրավիճակ: Ալիևյան կլանը, կարծես, աստիճանաբար կորցնում է վերահսկողությունը գործընթացների նկատմամբ: Հայտարարվող բարեփոխումները, հաստատվող սահմանափակումներն ավելի շատ կրում են ֆորմալ բնույթ և նպատակ ունեն հասարակ ադրբեջանցիների մոտ ստեղծել իմիտացիա, թե իշխանությունները փորձում են փրկել դրությունը: Իրականում, իշխանություններն ի վիճակի չեն փրկել իրավիճակը, քանզի տնտեսական ինստիտուտները կայացած չեն և առավել ևս պատրաստ չէին ադրբեջանական տնտեսությունը սնող նավթի նման գնանկման: Ավելին, տարիներ շարունակ բնակչությանը խաբելով տարածաշրջանի հզորագույն տնտեսության միֆով, Ալիևն այսօր ընկել է սեփական թակարդը, քանզի չի կարողանում վերահսկել ո՛չ մանաթի արժեզրկումը, ո՛չ շարունակվող գնաճը:

Ադրբեջանում իրավիճակի բարդության ողջ պատկերը ստանալու համար բավարար է ուշադրություն դարձնել երկու կարևոր հանգամանքի.

  1. Ողջ երկրի տարածքում տեղի են ունենում ինքնաբուխ բազմամարդ բողոքի ակցիաներ: Այն, որ Ադրբեջանի նման ավտորիտար երկրում, որտեղ խոսքի ազատության ցանկացած դրսևորում խստորեն պատժվում է, հասարակ բնակչությունը ոտքի է կանգնել՝ բողոքելու գների աճից, միլիարդավոր դոլարների վատնումից, սխալ տնտեսական քաղաքականությունից, արդեն իսկ ցույց է տալիս, թե որքան է իրավիճակն անմխիթար: Բացի այդ, այն հանգամանքը, որ Ադրբեջանի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում բռնկված ցույցերը կազմակերպվել չեն որևէ քաղաքական ուժի կողմից, այլ հիմնականում իրենցից ներկայացնում են քաղաքացիական անհնազանություն, Բաքվի իշխանությունների համար ավելի է բարդացնում դրանց ճնշման հնարավարությունը:

  2. Ադրբեջանական մամուլի նկատմամբ ևս վերահսկողությունը թուլացել է: Ադրբեջանական որոշ լրատվականներ, խախտելով իշխանության հասցեին հնչող քննադատությունների խլեցման տարիների ավանդույթը, սկսել են բավական ակտիվ լուսաբանել ադրբեջանական քաղաքներում ընթացող սոցիալական դժգոհությունները, իշխանությունների հասցին հնչող քննադատությունը:

Հատկանշական է, որ իրավիճակն այնքան է բարդացել, որ Ալիևն արդեն չի կարողանում օգտագործել իր ավանդական խաղաքարտը՝ պատերազմի սպառնալիքը: Եթե նախկինում տարաբնույթ դժգոհությունների, սոցիալական լարվածության ժամանակ Ալիևը հանրության ուշադրությունը շեղում էր Հայաստանի և Արցախի հետ սահմաններին լարվածության մեծացմամբ՝ ստեղծելով պատերազմի վերսկսման վտանգի իմիտացիա, ապա այսօր հազիվ թե հաջողվի նման կերպ զսպել զայրացած և աղքատացող ադրբեջանական հասարակությանը:

Ինչպես սկզբում նշեցինք, Ադրբեջանում իրավիճակը բավական բարդ և բացի այդ անկանխատեսելի՝ անգամ Ալիևի ճակատագրի առումով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: