ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանում ազատ արձակված ԱՄՆ 5 քաղաքացիներից մեկը Ջեյսոն Ռեզայանն է

Իրան-Արևմուտք հարաբերությունները նոր փուլ են թևակոխել: Թեև կողմերը հայտարարում են, որ պատժամիջոցների չեղարկումը դեռևս դիվանագիտական հարաբերությունների վերականգնում չի նշանակում, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ «քողարկված» դիվանագիտությունը տալիս է իր արդյունքները: Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների չեղարկումից ընդամենը ժամեր առաջ Թեհրանն ու Վաշինգտոնը հայտարարեցին բանտարկյալների ազատ արձակման մասին: ԱՄՆ-ի կողմից 7 իրանցու ազատ արձակման դիմաց Իրանի բանտերից բաց թողնվեց 5 ամերիկացի:

Նրանց թվում էր նաև 2014 թվականի հուլիսին ձերբակալված Washington Post ամսագրի լրագրող Ջեյսոն Ռեզայանը: Ինչպես նշում է New York Times-ն, ավելի ուշ ԱՄՆ պաշտոնյաները հաստատեցին, որ «ձերբակալված ԱՄՆ քաղաքացիներն ազատ են արձակվել, և ցանկացողները լքել են Իրանը»: The Washington Post-ը ևս հայտարարություն է տարածել՝ հաստատելով, որ Ջեյսոն Ռեզայանը և նրա կինը՝ Եգանե Սալեհին, մեկնել են Իրանից:

Անորոշ մեղադրանքով ձերբակալված Ջեյսոն Ռեզայանի ազատ արձական շուրջ բանակցությունները, ով մինչ այդ աշխատել է որպես Washington Post-ի Թեհրանի բյուրոյի պետ և լուսաբանել միջուկային բանակցությունները, բաց գաղտնիք էին: Ըստ New York Times-ի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հաճախ էր ակնարկում, որ կուլիսների հետևում աշխատում է այդ ուղղությամբ:

Ռեզայանը բանտարկված էր Թեհրանի Էվին բանտում, իսկ բանտարկության առաջին ամիսներն անցկացրել է մենախցում: Տառապել է տեսողության հետ կապված խնդիրներով, հարազատների պնդմամբ զգալի նիհարել է: Նրան մեղադրանք է առաջադրվել «լրտեսության, թշնամական կառավարությունների հետ համագործակցության, գաղտնի տեղեկատվության հավաքագրման և Իսլամական հանրապետության դեմ քարոզչության տարածման» համար:

39-ամյա Ռեզայանը շուրջ 10 տարի ապրել է Իրանում, 2012 թվականից աշխատել է Washington Post-ի համար: Իրանի և ԱՄՆ քաղաքացիություն ունեցող Ռեզայանը ծնվել է ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգում: Նրա հայրն Իրանից ԱՄՆ է տեղափոխվել 1959 թվականին: Մայրը՝ Մարին, ամուսնու մահից հետո տեղափոխվել է Թուրքիա: Որդու ձերբակալությունից հետո նա Թեհրանում է հաստատվել՝ որդուն ավելի մոտ լինելու համար: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 67%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    18°  11° 
    07.05.2024
    20°   
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: