ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում կտեղծվի նոր ավիաընկերություն՝ Armenia անունով

Airzena-ի հիմնադիր և տնօրենների խորհրդի նախկին նախագահ Թամազ Գաիաշվիլին և գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Ռոբերտ Հովհաննիսյանը նոր ավիաընկերություն են ստեղծում Հայաստանում: Այն կկոչվի Armenia, իսկ անձնակազմի մեծ մասը կհամալրվի Airzena-ի աշխատակիցներով, հայտնում է Panamenian-ը՝ հղում կատարելով վրացական «Կոմերսանտ» պարբերականը: Armenia-ն կշահագործի Airzena-ի իքնաթիռները:

Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը հաստատել է Armenia նոր ավիաընկերության ստեղծումը Հայաստանում, սակայն հիմնադրի հարցում հայտարարել է, որ տեղեկություն չունի այդ մասին:

«Հաստատում եմ, որ ձևավորվում է Armenia նոր ավիաընկերությունը, սակայն մանրամասները դեռ հայտնի չեն, պաշտոնական տեղեկատվություն կտարածվի փետրվարին»,-հայտարարել է Գրդզելյանը:

Վերջին շրջանում Airzena-ն խնդիրներ ունի վրացական շուկայում, թռիչքները դեպի Եվրոպա դադարեցվել են, որոշումն ընդունվել է ուղևորահոսքի կրճատման պատճառով: Ընկերությունը դադարեցրել է թռիչքները Վիեննա, Փարիզ, Ամստերդամ, Սամարա, այժմ իրականացվում են միայն դեպի Մոսկվա և Թել Ավիվ չվերթները:

Հայկական շուկա մտնելու Airzena-ի որոշումը մի շարք հարցեր է առաջացնում, քանի որ, ըստ հայ փորձագետների, Հայաստանի ավիաշուկային վնասում են կոռումպացվածությունն ու ռուսական ավիաընկերությունների իշխումը, որի պատճառով եվրոպական ավիափոխադրողները հեռանում են շուկայից, գրում է bizzone.info-ն:

Այս հարցի առնչությամբ Զատուաշվիլին ասել է, որ այժմ Հայաստանում ազգային ավիափոխադրող չկա և նոր ընկերությունը, հավանաբար, այդ թափուր տեղը կգրավի, իսկ հիմնական ուղղությունները կլինեն ՌԴ-ն և Եվրոպան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: