ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Bloomberg-ը հաշվել է Իրանի հնարավոր եկամուտները

Newswatch

Շուրջ մեկ տասնամյակ տևած միջազգային կործանարար պատժամիջոցներից հետո Իրանը վերադառնում է համաշխարհային շուկա: Պատժամիջոցների չեղարկման շնորհիվ երկիրը լրացուցիչ միլիարդավոր դոլարներ է ստանալու: Հենց այս պատճառով էլ ողջ աշխարհը պատրաստվում է Իրանի հետ նոր որակի հարաբերությունների կառուցմանը:

Bloomberg գործակալությունը փորձել է հասկանալ, թե ինչ է նշանակում պատժամիջոցների չեղարկումն Իսլամական հանրապետության համար՝ հաշվելով Իրանի հնարավոր եկամուտները:

Պատժամիջոցների չեղարկման արդյունքում Իրանը կստանա իր արտերկրյա սառեցված ակտիվները, որոնք կազմում են շուրջ 100 միլիարդ ԱՄՆ դոլար: Դրանց կեսը տրամադրվելու է Իրանի պարտքերի մարմանը, իսկ մնացած 50 միլիարդ ԱՄՆ դոլարն ամբողջությամբ լինելու է Իրանի տրամադրության տակ: Հարկ է նշել, որ իրանցի պաշտոնյաներն արդեն հայտարարում են, որ Իրանի լեռնահանքային արդյունաբերության վերականգնման համար 29 միլիարդ ԱՄՆ դոլար է անհրաժեշտ, ևս 100 միլիարդ ԱՄՆ դոլար պետք է էներգետիկ արդյունաբերության վերակառուցման համար:

Առանց սահմափակող պատժամիջոցների Իրանը կարող է սկսել եկամուտներ ստանալ արտահանման հաշվին: Չմշակված նավթի պաշարներով Իրանն աշխարհում չորրորդն է Վենեսուելայից, Սաուդյան Արաբիայից և Կանադայից հետո, իսկ բնական գազի պաշարներով երկրորդն է Ռուսաստանից հետո: Իրանի նավթի նախարարը հայտարարում է 6 ամիս անց նավթի արդյունահանումը օրական շուրջ 4 միլիոնի հասցնելու մտադրության մասին: Միայն սրա արդյունքում Իրանը տարեկան շուրջ 5 միլիարդ ԱՄՆ դոլարի եկամուտ կունենա: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    05.12.2024
       
    06.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: