ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոլդովայում ցուցարարները վերջնագիր են ներկայացրել իշխանություններին

Մոլդովայում քաղաքական ճգնաժամը գնալով ավելի է խորանում: Քիշնևում բողոքի զանգվածային ակցիայի մասնակիցներն իշխանություններին վերջնագիր են ներկայացրել: Այժմ իշխանությունները մինչև հունվարի 28-ը ժամանակ ունեն խորհրդարանը ցրելու և  արտահերթ ընտրություններ նշանակելու վերաբերյալ ցուցարարների պահանջը կատարելու համար, հակառակ դեպքում` վերջիններս սպառնում են քաղաքացիական անհնազանդություն դրսևորել: «Մենք վերջնագիր ենք ներկայացնում իշխանություններին: Եթե մեր պահանջները չիրականացվեն մինչև հունվարի 28-ի ժամը 17.00-ն, մենք քաղաքացիական անհնազանդության ակցիա կսկսենք», - երեկ կայացած ցույցի ժամանակ հայտարարել է Սոցիալիստների կուսակցության նախագահ Իգոր Դոդոնը: Վերջինիս փոխանցմամբ՝ իշխանությունների կողմից իրենց պահանջները ժամանակին չկատարելու դեպքում ցուցարարները, մասնավորապես, կփակեն ազգային միջպետական և հանրապետական նշանակության մայրուղիները, կդադարեցվեն Մոլդովայի երկաթուղու և Քիշնևի օդանավակայանի աշխատանքները:

Մոլդովայում 2015 թվականի սեպտեմբերից շարունակվող բողոքի ակցիան նոր թափ ստացավ հունվարի 20-ին, երբ խորհրդարանն առանց նախնական քննարկումների հաստատեց նոր կառավարության կազմը՝ բիզնեսմեն Պավել Ֆիլիպի գլխավորությամբ: Մինչ այդ առանձին հանդես եկող Մոլդովայի եվրաինտեգրման կողմնակից աջակենտրոն «Արժանապատվություն և ճշմարտություն» քաղաքացիական հարթակը և ռուսամետ ձախակողմյան «Սոցիալիստների կուսակցությունը» և «Մեր կուսակցությունը» միավորվեցին: Այս երեք քաղաքական ուժերը համոզված են, որ խորհրդարանական մեծամասնության ձևավորումը և կառավարության հաստատումը տեղի է ունեցել կոպիտ խախտումներով և պետք է երկրում արտահերթ ընտրություններ անցկացնել մինչև ապրիլ:

Նախօրին ցուցարարներն արգելափակել էին Քիշնև տանող ավտոճանապարհներից մեկը: Ոստիկանության տվյալներով՝ մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում տեղի ունեցող բողոքի ակցիային մասնակցում է ավելի քան 20 հազար մարդ, կազմակերպիչների խոսքերով՝ փողոց է դուրս եկել ավելի քան 100 հազար մարդ:

Եվրամիությունը և ԱՄՆ-ը իշխանություններին և ցուցարարներին զսպվածության կոչ են անում, և, ինչպես երևում է Եվրոխորհրդարանի օրերս ընդունած բանաձևից, որտեղ Ռուսաստանի կոչ է արվում չխոչընդոտել Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի եվրաինտեգրման գործընթացին, արևմուտքը Մոլդովայի քաղաքական ճգնաժամում ռուսական հետք է տեսնում: Իսկ մինչ այդ Կրեմլում Մոլդովայի քաղաքական ուժերին կոչ են արել զերծ մնալ բռնություններից:

Հիշեցնենք, որ 2016 թվական Մոլդովան մուտք էր գործել առանց կառավարության. Վալերի Ստրելեցի կառավարությունը երկրում շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին հրաժարական էր տվել դեռ 2015 թվականի հոկտեմբերի 29-ին: Հարցումների համաձայն՝ երկրի բնակչության 90 տոկոսը չի վստահում իշխանություններին, իսկ կեսից ավելին էլ պահանջում է կառավարության հրաժարականը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: