ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիայի արտգործնախարարը կոչ է արել չմոռանալ անցյալի դասերը

АР

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կոչ է արել չմոռանալ անցյալի դասերն ու մերժել հասարակությունում խտրականության, բնակչության ցանկացած խմբի նկատմամբ ատելության ու ագրեսիայի ցանկացած ձև, հայտնում է РИА Новости-ն։

Հունվարի 27-ին աշխարհում նշվում է Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն ու Օսվենցիմի ազատագրման 71-րդ տարելիցը։ Հենց այս օրն են Կարմիր բանակի զինվորներն ազատագրել մահվան նացիստական ճամբարը։

«Մարդկանց մեծ թիվը, ովքեր մեր երկրում պաշտպանություն են փնտրում հետապնդումից, ատելությունից, պատերազմից ու ահաբեկչությունից, արթնացնում է նաև վախեր, որոնք մենք ընկալում ենք շատ լուրջ։ Որովհետև եթե այլ հավատքի կամ մտածելակերպի մարդիկ չեն կարող այլևս Եվրոպայում իրենց անվտանգ զգալ, ապա մեզնից ոչ ոք չի կարող իրեն այդպես զգալ»,- ասել է արտգործնախարարը։

Շտայնմայերը նշել է, որ Եվրոպայում անդադար կպայքարեն խտրականության ու ռասիզմի ցանկացած ձևի դեմ, այդ թվում՝ դրանով կզբաղվի Գերմանիան ԵԱՀԿ-ում իր առաքելության շրջանակում։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: