ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դոնալդ Տուսկն ու Դեյվիդ Քեմերոնը կրկին համաձայնության չեկան

PA

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կիրակի օրը Լոնդոնում կայացած բանակցությունների արդյունքում չեն կարողացել հասնել հաջողության և վերջապես գործարք կնքել: Երկու պաշտոնյաներն էլ համաձայնել են, որ անհրաժեշտ են ևս 24- ժամյա «բեկումնային» քննարկումներ հարցի լուծման համար:

Քեմերոնի գրասենյակում հայտարարել են, որ Լոնդոնն ու Բրյուսելը պայմանավորվել են Մեծ Բրիտանիայի կողմից ներգաղթյալների սոցիալական վճարների անհապաղ սահմանափակման մասին։

ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամակցության պայմանների վերանայման մասին բանակցություններն անցկացվում են ԵՄ-ի փետրվարյան գագաթաժողովի ֆոնին, որում կարող է գործարք կնքվել Լոնդոնի ու Բրյուսելի միջև։ ԵՄ ղեկավարների գագաթաժողովը, ինչպես սպասվում է, տեղի կունենա փետրվարի 18-19-ին:

Նշենք, որ Բրիտանիայի՝ ԵՄ-ին հետագա անդամակցության վերաբերյալ հանրաքվեն Միացյալ Թագավորության իշխանությունները խոստացել են անցկացնել մինչև 2017թ.-ի ավարտը: Այնուհանդերձ, Քեմերոնի խոսքով, այն կարող է անցկացվել արդեն այս տարի, եթե հաջողվի դաշինքի վերափոխման մասին համաձայանագիրը:

 Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը նոյեմբերին հանդես է եկել ԵՄ-ից միգրանտներին աշխատանքային նպաստների վճարումը և նրանց հարկային արտոնությունների տրամադրումն օրենսդրորեն սահմանափակելու նախաձեռնությամբ, որը մեկն է այն չորս ոլորտներից, որոնց մասին քանիցս խոսել է Քեմերոնը:

Դրանք են բիզնես մրցունակությունը բարելավելը, ԵՄ միգրանտների սոցիալական նպաստներ պահանջելու իրավունքները սահմանափակելը, լիազորություններն ազգային կառավարություններին վերադարձնելն ու եվրոգոտու սահմաններից դուրս գտնվող ԵՄ անդամների իրավունքները պաշտպանելը:

 Առաջինը ներառում է ազատ առևտրի և շուկայական հարաբերությունների խթանումը, երկրորդը՝ միգրանտներին տրվող տարատեսակ նպաստների կտրուկ նվազեցումը̦, երրորդը պահանջում է ավելի մեծ դեր ու նշանակություն տալ ազգային խորհրդարաններին̦, իսկ չորրորդը Եվրոգոտու մեջ չմտնող երկրների̦իրավունքների պաշտպանությունը, որոնցից է հենց Մեծ Բրիտանիան:

Բրիտանիայի հեռացումը Եվրոպական միության կազմից մեծ վնաս կհասցնի ԵՄ-ին̦ քանի որ ՄԲ-ն երկրորդ ամենամեծ տնտեսությունն է կառույցի կազմում̦ ինչպես նաև լավագույն երկու ռազմական ուժերից մեկը: Մեծ Բրիտանիան̦ սակայն̦ իր հերթին կարող է վնասներ կրել̦ քանի որ ԵՄ կազմից դուրս գալու դեպքում նրան սպառնում է Շոտլանդիայի անկախացման հարցի ակտիվացումը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: