ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչու՞ է Եվրոպան անտարբեր Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ

© AP Photo, Burhan Ozbilici

Թուրքիայի իշխանությունները դիմել են Եվրամիությանը միգրացիոն ճգնաժամի համար նախատեսված ֆինանսական օգնությունը գրեթե կրկնապատկելու խնդրանքով: «Անկարան հիմա 5 մլրդ եվրո է պահանջում, բայց մենք պատրաստ ենք հատկացնել միայն 3 մլրդ եվրո»,- գերմանական Die Welt պարբերականին է հայտնել ԵՄ դիվանագիտական շրջանակներում իրազեկ աղբյուրը:

Հիշեցնենք, 2015-ի նոյեմբերի 29-ին Թուրքիա- ԵՄ գագաթաժողովի ժամանակ Բրյուսելը պարտավորվեց 3 մլրդ եվրո հատկացնել Թուրքիային` փախստականների հումանիտար կարիքները հոգալու և նրանց իր տարածքում պահելու համար: Սակայն, Թուրքիան մինչ այժմ խոստացված գումարից ոչ մի տրանշ չի ստացել. Իտալիան արգելափակել է ԵՄ այդ որոշումը, քանի որ կարծում է, որ Անկարան բավարար միջոցներ չի ձեռնարկել սահմանային հսկողությունն ուժեղացնելու և միգրանտների հոսքը կասեցնելու ուղղությամբ: Բրյուսելում ցանկանում են նաև վերահսկել հստակ ծրագրերի իրականացման համար նախատեսված այդ գումարների տնօրինում: Կողմերի միջև բանակցությունները դժվարանում են նաև այն պատճառով, որ Անկարան պահանջում է գումարները հատկացնել միանգամից, իսկ Բրյուսելում պատրաստ են դա կատարել փուլ առ փուլ: Եվ մինչ կողմերը փորձում են համաձայնության գալ այս հարցի շուրջ, Անկարայում կարծես թե որոշել են, որ Բրյուսելը միգրացիոն ճգնաժամը հաղթահարելու գործում թուրքական օգնության համար պետք է ավելին վճարի: Ինչպես ասվում է` «ախորժակն ուտելիս է բացվում»:

Նշենք, որ նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Բրյուսելը միգրանտների հոսքը կասեցնելու դիմաց Անկարային բացի ֆինանսական օգնությունից խոստացել է նաև վերսկսել Թուրքիայի ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները և առանց վիզային ռեժիմ սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար:

Սակայն, հարկ է նշել, որ սա Թուրքիա-ԵՄ միգրացիոն գործարքի միայն երևացող կողմն է: Իր օգնության համար Անկարան նաև թույլտվություն է ստացել անպատիժ գործելու ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային հարթակներում, քանի որ իր քայլերի համար ոչ ոք չի պատրաստվում քննադատել իրեն: Եվ, ի տարբերություն գործարքի տեսանելի մասի, այս առումով Բրյուսելն իր պարտավորություններն արդեն կատարել է:

Ստեղծված իրավիճակը բավական դիպում է գնահատել Նոբելյան մրցանակակիր, աշխարհահռչակ գրող Օրհան Փամուկը՝ Hurriyet Daily News-ին տված հարցազրույցում. «Նրանք մոռացել են իրենց արժեքները: ԵՄ-ն միգրացիոն ճգնաժամի հաղթահարման գործում ունեցած համագործակցության պատճառով աչք է փակում Թուրքիայում ժողովրդավարության վիճակի և մամուլի ազատության վրա»: Ըստ նրա՝ միգրացիոն ճգնաժամը և «Իսլամական պետության» դեմ պայքարը կապել են ԵՄ ձեռքերը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: