ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պորոշենկոն մոռացել է սեղմել Մերկելի ձեռքը

vvc.kiev.ua

Ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ այսօր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել: «Հանգամանալից քննարկվել է Ուկրաինայում ճգնաժամային իրավիճակի կարգավորման խնդիրը», -ասվում է Կրեմլի տարածած հայտարարության մեջ: Նշվում է, որ կողմերը փոխադարձ հետաքրքրվածություն են դրսևորել շփման գծում կայուն հրադադարի հաստատման հարցում՝ ընդգծելով, որ Մինսկի համաձայնագրերին այլընտրանք չի կարող լինել: Կողմերն անդրադարձել են նաև Ուկրաինայում սահմանադրական բարեփոխումների անցկացման և Դոնբասում տեղական ընտրությունների կազմակերպման հարցերին:

Նշենք, որ նախօրեին Բեռլինում  Մերկելը հանդիպում էր ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի հետ, որի ժամանակ քննարկվել են Մինսկի պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Հանդիպամ ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ ԵՄ-ն շարունակելու է Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները, քանի որ մինսկյան համաձայնագրերը մինչև վերջ կատարված չեն: Մերկելը նկատել է, որ Ուկրաինայի արևելքում մինչ այժմ գոյություն չունի լիարժեք հրադադար, և որ «նորմանդական քառյակ»-ի մասակիցները պետք է պայմանավորվեն Դոնբասում խաղաղության երաշխիքների շուրջ։ Մերկելը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նաև, որ ԵՄ շարունակելու է ֆինանսկան աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, որը գտնվում է դեֆոլտային վիճակում:

Սակայն, Մերկել-Պորոշենկո բանակցություններում գլխավոր թեման սահմանադրական փոփոխություններն են եղել: Ուկրաինայի նախագահը պնդում է, որ դրանց ընդունումը հետաձգվի, քանի որ, ըստ Կիևի, Մոսկվան, ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն խախտում են հրադադարը: Չնայած այս կապակցությամբ ասուլիսի ժամանակ Մերկելը հստակ դիրքորոշում չի արտահայտել, սակայն վերլուծաբանները նշում են, որ և՛ Եվրոպայի, և՛ ԱՄՆ-ի մոտ հստակ կարծիք է ձևավորվել, որ հակամարտությունը պետք է կարգավորել և այդ նպատակով նրանք պատրաստ են ճնշում գործադրել հակամարտության բոլոր կողմերի, այդ թվում՝ Պորոշենկոյի վրա:

Այն մասին, որ Բեռլինում Պորոշենկոյի համար բարդ բանակցություններ են եղել, վկայում է նաև այն, որ մամլո ասուլիսից հետո Պորոշենկոն խախտել է արարողակարգը` մոռանալով պարտադիր ձեռքսեղմման մասին: Մերկելը ստիպված  է եղել կանգնեցրել Ուկրաինայի հեռացող նախագահին, որպեսզի լուսանկարիչները դրոշների ֆոնին կարողանան արձանագրային լուսանկարներ անել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: