ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բելգիական Զեբրյուգեում իշխանություններն արգելել են կերակրել միգրանտներին

euronews

Բելգիայի Արևմտյան Ֆլանդրիայի նահանգապետ Կառլ Դեկալյուվը խնդրել է բելգիացիներին այլևս չկերակրել փախստականներին: Նրա խոսքերով՝ միգրանտներին ցուցաբերվող օգնությունը խանգարում է ադմինիստրացիայի աշխատնաքին: «Դուք պետք է հաշիվ տաք ձեզ, որ եթե մենք սնունդ բաժանենք, դա ավելի շատ մարդկանց կբերի այստեղ: Դա մեզ չի օգնի խուսափել նրանից, որ Զեբրյուգեում վրանային ճամբար հայտնվի: Այսպիսով, ես կոչ եմ անում ավելի շատ մարդկանց չգրավել: Մեր ոստիկանության համար առանց այդ էլ դժվար է վերահսկել իրավիճակը», -հայտարարել է նա: Դեկալյուվի այս հայտարարությունը բուռն քննադատություն է առաջացրել ինչպես քաղաքական շրջանակներում, այնպես էլ բնակչության մոտ, որոնց արգելվել է մոտենալ միգրանտներին:

Նշենք, որ այն բանից հետո, երբ ֆրանսիական իշխանությունները սկսեցին ակտիվ քայլեր ձեռնարկել Կալեում՝ խոչընդոտելով միգրանտների մուտքը Մեծ Բրիտանիա, միգրանտներն իրենց հայացքներն ուղղեցին դեպի բելգիական Զեբրյուգե նավահանգիստ, որտեղից ևս կարելի է լաստանավերով հասնել Մեծ Բրիտանիա, իսկ հսկողությունն ավելի թույլ է: Նավահանգստում արդեն մի քանի հարյուր միգրանտ կա՝ հիմնականում Սիրիայից և Իրաքից: Միգրանտներից շատերի համար ապաստան է դարձել տեղի Ստելլա Մարիս եկեղեցին:

Բելգիկան ոստիկանությունը փորձում է կանխել ֆրանսիական Կալեի օրինակով Զեբրյուգեում փախստականների ճամաբարների ձևավորումը. տարվա սկզբից բելգիական ափերի մոտ ձերբակալել է ավելի քան 900 միգրանտ, որոնց կեսը՝ Զեբրյուգեում: Ոստիկանության փոխանցմամբ՝ տեղի բնակչության համար վտանգավոր են ոչ թե հենց փախստականներն, այլ տարաբնույթ հանցավոր խմբերը, որոնք, տեղեկանալով փախստականների առկայության մասին, կփորձեն անօրինական փոխադրումներով զբաղվել:

Բելգիայի իշխանությունները հայտարարում են, որ պատրաստ են քննարկելու ապաստան տրամադրելու մասին հայցերը, սակայն միգրանտները ցանկանում են ամեն գնով հասնել Բրիտանիա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: