ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպայի և Իրանի միջև բանակցությունները մեկնարկում են Թեհրանում

riasv.ru

Թեհրանում այսօր կսկսվեն ԵՄ-ի և Իրանի միջև համագործակցության հարցերով երկօրյա բանակցությունները: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության Ամերիկայի և Եվրոպայի դեպարտամենտի ղեկավար Մաջիդ Թահթ Ռավանչին, փոխանցում է РИА Новости-ն:

Ռավանչին նշել է, որ նման բանակցություններ նախատեսվում է անցկացնել կես տարին մեկ Թեհրանում և Բրյուսելում: Հանդիպման ընթացքում նախատեսվում է առաջին հերթին քննարկել Իրանի և Եվրոպայի միջև երկկողմ հարաբերությունները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգետիկան, առևտուրը, բանկային գործը և ֆինանսները:

Հիշեցնենք, որ հունվարի 16-ին Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների հիմնական մասը չեղյալ հայտարարվեց:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    22 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: