ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մարին Լը Պենը ցանկանում է դառնալ Ֆրանսիայի նախագահ

Ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը պաշտոնապես հայտարարել է 2017թ. նախագահական ընտրություններին մասնակցելու որոշման մասին:

 «Այո', ես 2017թ. նախագահական ընտրությունների թեկնածու եմ: Ֆրանսիական քաղաքական կյանքը ճշմարտության և համարձակության և այնպիսի մարդկանց կարիքն ունի, ովքեր հավատում են իրենց համոզմունքներին: Ես ճշմարտության թեկնածու եմ, և չեմ պատրաստվում բացատրել, որ ամեն ինչ կարելի է փոխել`միևնույն ժամանակ ոչինչ չփոխելով», - հայտարարարել է քաղաքական գործիչը։

Մարին Լը Պենի գլխավորած կուսակցությունը  կողմ է պահպանողական արժեքներին, սահմանափակումներին և եվրաինտեգրմանը հակազդելուն: Այն հանդես է գալիս ներգաղթյալներին երկրի տարածք թողնելու դեմ և կողմ է կոշտ հակամիգրացիոն քաղաքականությանը։ Նրա քաղաքական ծրագիրը հիմնվում է հայրենասիրության և եվրահոռետեսության գաղափարների վրա: Լը Պենը հաստատել է, որ շարունակում է անհրաժեշտ համարել Ֆրանսիայի` Շենգենյան համաձայնագրից և եվրագոտուց դուրս գալը:

«Ես ցանկանում եմ դուրս գալ Շենգենից, որպեսզի վերադարձնեմ մեր սահմանները և կարգավորեմ միգրացիոն ճգնաժամը»,- ասել է նա:

Վերջին շրջանում նա բազմիցս դարձել է մեղադրանքների ու հետաքննությունների օբյեկտ։ Մասնավորապես, նրան կասկածել են ԴԱԻՇ-ի օգտին քարոզչության և կրոնական ատելության հրահրման մեջ։

Հիշեցնենք, որ «Ազգային ճակատը» 2015թ. դեկտեմբերին երկրի հիմնական մարզերում ընտրությունների առաջին փուլի հաջողություններից հետո երկրորդ փուլում պարտություն էր կրել։ Ծայրահեղ աջերը ստացել էին ֆրանսիացիների ձայների 45 տոկոսը:

Իսկ 2012-ին Մարին Լը Պենն անգամ մասնակցել էր Ֆրանսիայի նախագահական ընտրություններին: Այդ ժամանակ նա երրորդ տեղն էր գրավել՝ ստանալով ընտրողների ձայների 18 տոկոսը և զիջելով ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդին և նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: