ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԻՊ ֆինանսավորման աղբյուրներն անհնար է ոչնչացնել

Reuters

ԻՊ-ն իր գործունեության ֆինանսավորման հիմնական մասը ստանում է նավթի վաճառքից՝ չնայած ահաբեկիչների ֆինանսավորման աղբյուրների դեմ պայքարի վերաբերյալ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը:

Անվտանգության խորհրդի նիստում ելույթի ժամանակ Ֆելթմանն ընդգծել է, որ ԻՊ-ն ունակ է արագ և արդյունավետ հսկայական ռեսուրսներ մոբիլիզացնել: Նրա խոսքերով՝ ԻՊ-ն հսկայական օգուտներ է ստանում ֆինանսական ռեսուրսների հոսքից և այլ հանցավոր խմբերի հետ համագործակցությունից: «Ֆինանսավորման հիմնական աղբյուրներն են՝ օկուպացված տարածքների նավթի և այլ բնական ռեսուրսների օգտագործումը, «հարկերի» հավաքումը, բռնագրավումը, հնագիտական աշխատանքների վայրերի թալանը, արտաքին նվիրատվությունները, փրկագնի գումարները (գերիների) և այլ ֆինանսական սխեմաներ»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը:

ԱԽ նիստից առաջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տարածած զեկույցում ասվում է, որ 2015 թվականին ԻՊ-ի եկամուտների ծավալը միայն նավթի և նավթամթերքների վաճառքից կազմել է 400-500 մլն դոլար: Financial Times-ի կողմից իրականացված հետազոտության համաձայն՝ իսլամիստները հարկերից, դրամաշորթություններից և առգրավումներից նույնքան գումար են վաստակում, ինչքան նավթի անօրինական վաճառքից: Նշվում է, որ հիմնական հարկերից է զաքաթը: Գրոհայիններն այն գանձում են հարուստ քաղաքացիներից և ձեռնարկատերերից՝ եկամուտի 2.5 տոկոսը, ոռոգելի հողակտորներ ունեցող ֆերմերներից՝ եկամուտի 5 տոկոսը, իսկ ոռոգում չպահանջող հողամասերի տերերից՝ 10 տոկոսը: Խմբավորումը նաև գրավյալ տարածքների բնակչությունից բռնի կերպով ավանդներ է վերցնում և դրանց հետ ցանկացած գործողության համար գանձում է գումարի 5 տոկոսը: ԻՊ հակեր է գանձում նաև իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում իրականացվող դրամական փոխանցումներից:

Financial Times-ի փոխանցմամբ՝ Իրաքի կառավարությունը ևս երկար ժամանակ հանդիսացել է ԻՊ ֆինանսավորման խոշոր աղբյուրներից մեկը: ԻՊ գանձել է Իրաքի կառավարության կողմից մեկ տարվա ընթացքում իր հսկողության տակ գտնվող Մոսուլի բնակիչներին փոխանցված 1 մլրդ դոլար աշխատավարձի 10-50 տոկոսը:

Պետք է նշել, որ չնայած միջազգային կոալիցիայի կողմից ԻՊ ֆինանսավորման հիմնական աղբյուրի՝ նավթային օբյեկտների ոչնչացման փորձերին, ֆինանսավորման աղբյուրներն ամբողջությամբ ոչնչացնել հնարավոր չէ, քանի դեռ վերջինիս վերահսկողության տակ գտնվող տարածքների բնակչությունը շարունակում է եկամուտներ ստանալ: Նավթային օբյեկտներին հասցվող ավիահարվածներին ի պատասխան ԻՊ-ին ավելի ծանր հարկեր է նշանակում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: