ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինքնաֆինանսավորումը` որպես ԻՊ հաղթաթուղթ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սկսել է հատել իր սեփական մետաղադրամը՝ դինարը։ Մեկ ոսկե դինարը հավասար է 139 ամերիկյան դոլարին: Մետաղադրամի դիզայնի համար հիմք է ծառայել խալիֆ Օսմանի ժամանակվա մետաղադրամը: Այսպես, դինարի մի կողմում գրառում է արված արաբերեն լեզվով, մյուս կողմում աշխարհի քարտեզն է։ Մետաղադրամների առանձնահատկություններից են նաև ցորենի 7 հասկերի պատկերները։ Մետաղադրամները շրջանառության մեջ կմտնեն մոտ ժամանակում։

Հարկ է նշել, որ այս ահաբեկչական խմբավորման ֆենոմենը և հիմնական առանձնահատկությունը նմանատիպ մյուս կազմակերպությունների համեմատությամբ հենց ֆինանսական համակարգի՝ ավելի ճիշտ ֆինանսավոման ուղիների մեջ: Եթե մյուս ահաբեկչական կազմակերպությունները ֆինանսավորվում են այս կամ այն պետության կամ կոնկրետ անհատների կողմից, ապա «Իսլամական պետությունը» գործում է ինքնաֆինանսավորմամբ, ինչը նրան դարձնում է քիչ խոցելի:

Այսպես, Իսլամական պետությունն իր համար ֆինանսավորում է հայթայթում հիմնականում հինգ աղբյուրներից, որոնք են՝ գրավյալ տարածքներում բանկերի թալանը, նավթային ոլորտի նկատմամբ վերահսկողությունը, տնտեսական ակտիվների կողոպուտը, իրենց հսկողության տակ գտնվող տարածքներով ապրանքների տարանցման համար սահմանված անօրինական հարկահանություն և մարդկանց առևանգումը՝ փրկագին ստանալու նպատակով:

ԱՄՆ-ի հաշվարկների համաձայն՝ ԻՊ-ն միայն Իրաքի Սալահ էդ Դին, Քիրքուք, Ալ Անբար և Նինևահ նահանգներում գրաված տարածքներում պետական բանկեր կողոպտելու արդյունքում ձեռք է բերել ամերիկյան ավելի քան կես միլիարդ դոլարին համարժեք իրաքյան դինար: ԻՊ-ին արդեն հասանելի են նաև Մոսուլի բանկերը: Ինչ վերաբերում է Սիրիային, ապա նշենք, որ ԻՊ վերահսկողության տակ գտնվող տարածքներում գործում են ավելի քան 20 բանկեր:

«Իսլամական պետությունն», ինչպես արդեն նշեցինք, հսկայական գումարներ է ստանում նաև անօրինական հարկերից և ֆինանսական տարաբնույթ գործողություններից: Այսպես, խմբավորումը գրավյալ տարածքների բնակչությունից բռնի կերպով ավանդներ է վերցրել և դրանց հետ ցանկացած գործողության համար գանձում է գումարի 5 տոկոսը, ինչը ևս կլորիկ եկամուտ է ապահովում ահաբեկիչների համար:

Հարկ է նշել, որ ԻՊ դեռևս չի կարողանում առավելագույնս օգուտ քաղել իր վերահսկողության տակ գտնվող էներգակիրներից՝ տեխնիկական հնարավորությունների և ռեսուրսների բացակայության պատճառով: Այնուամենայնիվ, Իրաքի արևմտյան և հյուսիսային շրջանների, ինչպես նաև Սիրիայի արևելքում ԻՊ տնօրինության տակ գտնվող ռեսուրսներն ահաբեկչական կազմակերպությունն ավելի շատ օգտագործում է սեփական էներգետիկ պահանջմունքների բավարարման համար: Նշվում է նաև, որ ԻՊ-ն օրական 50 հազար բարել նավթ է վաճառում բավականին ցածր գներով՝ 25-30 ամերիկյան դոլար մեկ բարելի դիմաց:

«Իսլամական պետության»  համար ինքնաֆինասավորման կարևոր աղբյուր է հանդիսանում նաև հնությունների անօրինական վաճառքը, որից, տարբեր տեղեկությունների համաձայն, ահաբեկիչները ստացել են ավելի քան 1 միլիոն դոլար եկամուտ: National Geographic-ի փոխանցմամբ՝ ԻՊ գրավել է ավելի քան 45 հազար հնագիտական հուշարձաններ: Նշենք, որ ԻՊ ռազմական գործողություններ է ծավալում այն տարածքներում, որտեղ տեղակայված են Սիրիայի և Իրաքի պատմա-մշակութային հուշարձանների 90 տոկոսը:

Ինչ վերաբերում է մարդկանց առևանգումից ստացված եկամտներին, ապա, տարբեր տվյալների համաձայն՝ ԻՊ այս եղանակով արդեն ստացել է 20-45 միլիոն ամերիկյան դոլար եկամուտ:

Այսպիսով, պարզ է դառնում, որ ԻՊ առաջացրած գլոբալ մարտահրավերին դիմակայելու և այն չեզոքացնելու համար միակ միջոցը  վերջինիս ռազմական պարտությունն է, քանի որ, ի տարբերություն մյուս ահաբեկչական խմբավորումների, որոնց թուլացնելու համար բավական էր ֆինանսավորման ուղիների սահմանափակումը, «Իսլամական պետության» դեպքում ֆինանսավորման ուղիները ձուլված են  ռազմական հաջողությունների հետ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: